Նորություններ

Լրատվություն

Խորհրդակցություն ԱԻՆ-ում 03.11.2014

ԱԻ նախարարը պատվավոր փոխգնդապետի կոչում է շնորհել վետերանին Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց ԱՊՀ Մասնակից պետությունների բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի 27-րդ նիստին մասնակցելու համար Երևան ժամանող պատվիրակություններին դիմավորելու և նիստի կազմակերպչական...

ՈՒշադրություն 01.11.2014

Նոյեմբերի 2-ին, 3-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից և 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներումտեղումները կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Տեղումների առավելագույն ինտենսիվությունը կդիտվի Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում: Նոյեմբերի 3-ի ցերեկը տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում: Նոյեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից կրկին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են թույլ...

Առավել ուշադրություն՝ բնակչության առավել խոցելի խավերին 31.10.2014

Այս տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի Հյուսիսային տարածքային ծառայության մասնագետները Գյումրի քաղաքի «Երեխաների տանը», «Տիրամայր Հայաստան» կենտրոնում և տուն-ինտերնատում անցկացրին հանդիպումներ և սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Նպատակն է՝ բարելավել Գյումրի քաղաքի մանկատների և ծերանոցի սեյսմիկ անվտանգությունը` այնտեղ ապրողներին և սպասարկող անձնակազմին սեյսմիկ պաշտպանության վերաբերյալ ուսուցողական զեկուցումների միջոցով:...

Ներկայացվեց կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման ծրագրի հաշվետվությունը

Ներկայացվեց կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման ծրագրի հաշվետվությունը 31.10.2014

ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում քննարկվեցին "Կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման տեխնիկատնտեսական հիմնավորում, Վանաձոր, Հայաստան" ծրագրի շրջանակում խորհրդատու ընկերության կողմից մշակված տեխնիկատնտեսական հիմնավորման ամփոփ հաշվետվությունը, ինչպես նաեւ ծրագրի զարգացումների եւ իրականացված հիմնական գործողությունների վերաբերյալ ընկերության առաջարկությունները: Ծրագիրն իրականացվում է Գերմանական զարգացման...

Երկրաշարժ Թուրքիայի տարածքում 30.10.2014

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.08-ին «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանա­կով ժամը 18.35-ին Թուրքիայի տարածքում՝ Բիթլիս քաղաքից 44 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.73 0  և արևելյան երկայնու­թյան 42.30 0 : Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:     

Ամրապնդվում են միջազգային կապերը 30.10.2014

Հոկտեմբերի 28-ից ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության հյուրն է արբանյակային կապի և տվյալների հաղորդման ոլորտի մասնագետ, CTBTO կազմակերպության կողմից գործուղված Ֆոտիս Նալբադիսը Հունաստանից: ՍՊԾ մասնագետների հետ միասին կատարվել է Սեյսմիկ տվյալների ազգային կենտրոնի (ՍՏԱԿ - NDC-AM 008) վերազինում և տեխնիկական սպասարկում: ՍՏԱԿ-ի միջոցով Հայաստանը հնարավորություն ունի ստանալու Վիեննայում գործող Տվյալների միջազգային կենտրոնում (International Data Center) կուտակվող սեյսմիկ գրանցումների...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին