Նորություններ

Լրատվություն

Խոշոր սողանք Շրի Լանկայի Հանրապետությունում 30.10.2014

Գլոբալ աղետների ազդարարման և համակարգման ծրագրի (GDACS) ստացված տեղեկատվության համաձայն` ս.թ. հոկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, Շրի Լանկայի հյուսիսում՝ Բադուլլա տարածաշրջանի Մերյիաբեդա գյուղում մի քանի օր տեղացած հորդառատ անձրևների արդյունքում տեղի է ունեցել սողանք: Գյուղը գտնվում է Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլումբոյից 150 կմ դեպի արևելք: Մոտ 300 մարդ համարվում է անհայտ կորած, զոհերի թիվը դեռևս անհայտ է, արդեն հայտնաբերվել է 10 դի, 150 տուն աբողջովին ավերվել է: Որոնողափրկարարական...

Նշանակումներ ԱԻՆ-ում 29.10.2014

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի թիվ 4, ինչպես նաև Արագածոտնի, Վայոց ձորի և Տավուշի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում: ԱԻ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի բաժնի պետ Հերմինե Նավասարդյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:  

Դիզելային գեներատոր՝ ԱԻՆ սերվերային կենտրոնի անխափան աշխատանքի համար 29.10.2014

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում երկրում առանցքային ենթակառուցվածքի զարգացման գործին և, մասնավորապես՝ ՀՀ ԱԻ նախարարությանը՝ արտակարգ իրավիճակներում տեղեկատվության և տվյալների անվտանգության կառավարման, ինչպես նաև՝ կարևորագույն պետական ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովման նպատակով: Վերջերս ՀՀ ԱԻ նախարարությանն է հանձնվել դիզելային գերհզոր գեներատոր, որը...

Միասնական տեխնիկական բազա ԱԻՆ-ում 28.10.2014

ԱԻ նախարարը ծանոթացավ միասնական տեխնիկական բազայի շինարարական աշխատանքներին Հոկտեմբերի 28-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց ԱԻՆ վերանորոգվող միասնական տեխնիկական բազա: Այստեղ տեղակայվելու է նախարարության բոլոր ծառայությունների, ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների նյութական միջոցների մի մասը: Մեծ քանակությամբ նյութական միջոցներ պահեստավորելու և պահպանելու համար անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել բազայում գտնվող շինությունների տարածքը՝ իրականացնելով կառուցապատման լրացուցիչ...

Խորհրդակցություն ԱԻՆ-ում 27.10.2014

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվեց նաև շաբաթվա ընթացքում անցկացված շտաբային ուսումնավարժանքի մասին: Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց...

Առաջին սպայական կոչումների շնորհում ԱԻՆ-ում 24.10.2014

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՓԾ Շիրակի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի և Լոռու մարզային փրկարար վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության և փրկարար ուժերի վարչության 17 աշխատակցի: Շնորհավորելով սպայական...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին