Նորություններ

Լրատվություն

ԱԻՆ-ը կունենա կառավարման շարժական շտաբ 15.10.2014

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ստորագրվեց պայմանագիր ԱԻՆ և Ճապոնիայի միջև՝ դրամաշնորհի շրջանակներում գույքի տրամադրման վերաբերյալ: Կնքված փաստաթղթի համաձայն` Ճապոնիայից կստացվի 6 նոր կառավարման ավտոմեքենա, որոնց շնորհիվ նախարարությունը կունենա կառավարման շարժական շտաբ: Դեռևս ամռանը Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքվել էր Ճապոնիայի կողմից ՀՀ ԱԻ նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, ըստ որի` հայկական կողմին տրվելու էր Ճապոնիայի փոքր և միջին...

Կստեղծվի համատեղ փորձագիտական խումբ ՄԱԿ-Հաբիթաթի հետ 15.10.2014

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) և ՄԱԿ-Հաբիթաթի հետ համագործակցության շրջանակներում ընդունեց ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի բնակարանային տնտեսության և հողերի կառավարման վարչության ղեկավար Գուլնարա Ռոլին, երկրի նկարագրի նախագծի համակարգող Սեսիլիա Բատակին, նույն վարչության խորհրդատու Լարիսա Բուրակովային, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի...

Խորհրդակցություն Լոռու մարզում 14.10.2014

ՀՀ Լոռու մարզպետի ղեկավարությամբ, Լոռու մարզային փրկարարական վարչության իրավիճակային դահլիճում անցկացվեց Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ, որը վարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: {igallery id=6900|cid=573|pid=1|type=category|children=0|showmenu=0|tags=|limit=0}    

ԱԻ նախարարը պարգևատրեց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցներին 14.10.2014

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպեց «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Ողջունելով ՊՈԱԿ-ի աշխատակիցներին՝ նախարարն իր շնորհակալական խոսքը հղեց վերջիններիս՝ նշելով, որ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն օրեցօր զարգանում է, իսկ նրա գործառույթներն՝ ընդլայնվում: Նախարարն ընդգծեց, որ ԱԻ ողջ անձնակազմի գործառնության հիմնական գաղափարը ձեռքբերված արդյունքներով չբավարարվելն ու ժամանակին համահունչ առաջ շարժվելն է: Այս համատեքստում Ա. Երիցյանը...

Ասուլիս՝ նվիրաված աղետների նվազեցման միջազգային օրվան 13.10.2014

Հոկտեմբերի 13-ին, Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ «Տեսակետ» մամուլի ակումբում կայացավ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի մամլո ասուլիսը:  Այս օրվա նպատակն է հանրությանը իրազեկել առկա ռիսկերի և դրանց նվազեցման մասին: Ն. Գրիգորյանն ասուլիսի ընթացքում մանրամասն ներկայացրեց աղետների նվազեցման ուղղությամբ ՀՀ ԱԻՆ վերջին ձեռքբերումները: Ն. Գրիգորյանը նշեց, որ ԱԻՆ-ի ձեռքբերումներն ու հաջողությունները բարձր գնահատանքի են արժանացել միջազգային...

Հայտնի են բազկամարտի առաջնության հաղթողները 13.10.2014

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԻ նախարարության մարզադահլիճում կայացավ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից կազմակերպված բազկամարտի առաջնություն` նվիրված Աղետների նվազեցման միջազգային օրվան: Բազկամարտի առաջնությունն անցկացվում է գործող միջազգային կանոնակարգի համաձայն` վեց քաշային կարգ, աջ և ձախ ձեռքով: Մրցավարները հրավիրված էին «Բազկամարտի կենտրոն» հասարակական կազմակերպությունից: Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի տարբեր քաղաքներից ու մարզերից ժամանած մարզիկներ, ինչպես նաև...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին