Նորություններ

Լրատվություն

Հավանություն է տրվել կամավորական փրկարարական շարժման ձևավորմանը 09.10.2014

Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Ի թիվս այլ հարցերի` նիստում քննարկվել են նաև արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտի վերաբերյալ խնդիրներ: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգին և դրա իրականացման ժամանակացույցին: Որոշումը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների արձագանքմանը ներգրավել բնակչությանը, զգալիորեն...

Մի շարք դեպքերում քաղաքացիները տրանսպորտային միջոցների հաշվառման համար գույքահարկի ամբողջական կատարման մասին տեղեկանք չեն ներկայացնի 09.10.2014

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 9-ի նիստում փոփոխություններ կատարեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ-ի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ` սահմանելով այն բացառությունները, համաձայն որոնց այսուհետ տրանսպորտային միջոցների հաշվառման/գրանցման համար գույքահարկի ամբողջական կատարման մասին տեղեկանք չի ներկայացվելու: Մասնավորապես` հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման, սնանկության աճուրդով ձեռքբերման, հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը...

ԱԻՆ փորձը կարող է օգտակար լինել Չինաստանի համար 08.10.2014

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: Դեսպանն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում և ԱԻ նախարարություն էր եկել հրաժեշտի այցով: Ողջունելով հյուրին` ԱԻ նախարարն ընդգծեց, որ բարձր է գնահատում նրա ջանքերը Չինաստանի հետ ԱԻՆ համագործակցությունն ամրապնդելու գործում. - Որպես ՀՀ կառավարության անդամ` ես շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ արել եք մեր երկրի համար:...

ԱԻ նախարարը քննարկում է անցկացրել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 08.10.2014

Հոկտեմբերի 8-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպում-քննարկում անցկացրեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի, ԲՈՒՀ-ի դասախոսական կազմի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԻ նախարարի խորհրդական Սոֆյա Հարությունյանը, Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն ՓԲԸ տնօրեն Սմբատ Պետրոսյանը: Նախարարը ողջունեց հանդիպման մասնակիցներին և կարևորեց Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ղեկավար կազմի հետ անմիջական հանդիպումների և քննարկումների կազմակերպումը, որոնց նպատակն է...

Աղետների նվազեցման միջազգային օրվան նվիրված բազկամարտի առաջնություն 08.10.2014

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հոկտեմբերի 11-ին կազմակերպում է բազկամարտի առաջնություն` նվիրված Աղետների նվազեցման միջազգային օրվան: Բազկամարտի առաջնությունն անցկացվելու է գործող միջազգային կանոնակարգի համաձայն: Առաջնության քաշային կարգերն են. աջ և ձախ ձեռքերով` 55 կգ, 65 կգ, 75 կգ, 85 կգ, 95 կգ, 95+ կգ: Առաջնության հաղթողները և մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով ու պատվոգրերով: Մասնակիցները ներկայանան սպորտային համազգեստով, անձը հաստատող փաստաթղթով...

Փոխվարչապետն ընդունեց Մակեդոնիայի տեղական ինքնակառավարման նախարարի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետն ընդունեց Մակեդոնիայի տեղական ինքնակառավարման նախարարի գլխավորած պատվիրակությանը 08.10.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Մակեդոնիայի տեղական ինքնակառավարման նախարար Լիրիմ Շաբանիի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը ժամանել են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվող ՝ "Կառավարության եւ կառավարման կարողությունների զարգացում՝ հանուն կայուն զարգացման" խորագրով միջազգային համաժողովին: Փոխվարչապետը ողջունեց պատվիրակության այցը Հայաստան՝...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին