Նորություններ

Լրատվություն

Մ6-ի՝ Ալավերդիի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում մոտ մեկ շաբաթից կմեկնարկեն հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

Մ6-ի՝ Ալավերդիի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում մոտ մեկ շաբաթից կմեկնարկեն հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները 10.10.2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում հիմնանորոգումը շարունակվում է։ Հիմնականում կատարվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների, հենապատերի և մայթերի կառուցման աշխատանքներ։ Մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում ներկայում իրականացվում են հենապատի կառուցման, ստորգետնյա կապի մալուխների անցկացման համար անհրաժեշտ խողովակների...

Սուրեն Պապիկյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցչին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցչին 09.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ միջանցքի, ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերի, ինչպես նաև երկկողմ օրակարգի առարկա հանդիսացող ենթակառուցվածքային արդիականացման մի շարք հարցեր։ Նախարար Պապիկյանը կարևորել է բանկի հետ բազմաոլորտ և...

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են տրանսպորտային ոլորտի զարգացման հնարավորությունները

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են տրանսպորտային ոլորտի զարգացման հնարավորությունները 09.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ նախարարությունում այսօր անցկացվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված տրանսպորտային ոլորտի քաղաքականությանը, ուղևորափոխադրումների ոլորտներում առկա խնդիրներին: Ոլորտային փոխնախարար Արմեն Սիմոնյանը նախարարին է զեկուցել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ոլորտում առկա իրավիճակը, գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հնարավոր իրատեսական քայլերը: Մասնավորապես քննարկման առարկա են դարձել...

Էջմիածինը հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոնն է. վարչապետը մասնակցել է Էջմիածնի հիմնադրման օրվան նվիրված տոնակատարություններին

Էջմիածինը հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոնն է. վարչապետը մասնակցել է Էջմիածնի հիմնադրման օրվան նվիրված տոնակատարություններին 08.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էջմիածին և մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Վարչապետին ուղեկցել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկել է Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակին նվիրված հանդիսավոր նիստով, որը տեղի է ունեցել քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում: Վարչապետը մասնակցել է հանդիսավոր նիստին և հանդես եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի տիկին քաղաքապետ,...

Երևանում տեղի է ունեցել Արխանգելսկի առևտրի տան բացման հանդիսավոր արարողությունը

Երևանում տեղի է ունեցել Արխանգելսկի առևտրի տան բացման հանդիսավոր արարողությունը 08.10.2019

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հոկտեմբերի 7-ին ներկա է գտնվել Երևանում Արխանգելսկի առևտրի տան բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորած պատվիրակությունը, ՏԿԵ նախարարության, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք։ Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ...

ՏԿԵ նախարարի տեղակալները ԵՄ պատվիրակության հետ  քննարկել են  էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր

ՏԿԵ նախարարի տեղակալները ԵՄ պատվիրակության հետ քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր 04.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Բագրատ Բադալյանն այսօր հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը: Փոխնախարարները Վասիլիս Մարագոսի հետ քննարկել են իրենց համակարգման ոլորտում գտնվող ԵՄ-Հայաստան ընթացիկ ծրագրերը,...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին