Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 31.12.2019

Սիրելի՛ հայրենակիցներ Հարգելի՛ գործընկերներ Առաջնագիծը պահող մեր սիրելի զինվորներ Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում ձեռքբերումների, առողջության և խնդությամբ լի նոր տարի։ 2019թ. ավարտին մնացել են հաշված րոպեներ, որոնք ևս մեկ առիթ են խորհելու տարվա ընթացքում իրականություն դարձած նպատակների և գալիք տարում նախանշվող ծրագրերի մասին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար տարին իրավամբ հաջողված...

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ եւ շնորհավորել զինծառայողների Ամանորը

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ եւ շնորհավորել զինծառայողների Ամանորը 30.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ այցելել են պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին։ Այնուհետև վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն...

 Մարզերում անցկացվել են «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախագծի հանրային քննարկումներ

Մարզերում անցկացվել են «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախագծի հանրային քննարկումներ 30.12.2019

Դեկտեմբերին Հայաստանի 10 մարզում կազմակերպվել են «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումներ, որոնց մասնակցել են մարզպետարանների, համայնքապետարանների, ՀԿ-ների, բիզնես ոլորտի, գիտական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Քննարկումներն անցկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետները՝ Եվրամիության տեխնիկական աջակցության թիմի օժանդակությամբ։ Քննարկումների ժամանակ...

Վարչապետի մոտ քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը

Վարչապետի մոտ քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը 30.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը: Պատասխանատուները զեկուցել են, որ նախատեսվում են քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր: Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները, որոնք տարանցիկ են և Մ6 միջպետական ճանապարհի մի մասն են...

ՀՀ զինված ուժերը համալրվել են Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով

ՀՀ զինված ուժերը համալրվել են Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով 27.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրած Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Վարչապետը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հետևել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։ Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ինքնաթիռների տեխնիկական հնարավորությունները։ «Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը...

Աշխատանքներ են տարվում հանքագործության մեջ կիրառվող հրահանգների, չափորոշիչների արդիականացման ուղղությամբ

Աշխատանքներ են տարվում հանքագործության մեջ կիրառվող հրահանգների, չափորոշիչների արդիականացման ուղղությամբ 27.12.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր լեռնամետալուրգիայի և հանքագործության ոլորտում մասնագիտացած գիտական կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել է դաշտի նորմատիվային կարգավորման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ Լիլիա Շուշանյանն ընդգծել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրել և հայտնաբերել են ոլորտի մի շարք...

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին