Նորություններ

Լրատվություն

Քննարկվեցին սոցիալական ծառայության հարցեր 11.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ տարածքային կառավարման եւ այլ նախարարությունների ներկայացուցիչները։ Քննարկվեցին սոցիալական ապահովության ծառայությունների աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես քննարկման առարկա դարձան սոցիալական աջակցության աղքատության ընտանեկան նպաստի գործող համակարգի որոշ խնդիրները։ Ինչպես,...

ՀՀ փոխվարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին 11.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի սեպտեմբերի 12-ին կայանալիք նիստին մասնակցելու նպատակով։ Նիստի օրակարգը բավականին ծավալուն է։ Ավելի քան քսան հարցերի շարքում քննարկվելու են ԱՊՀ մարմինների 2009թ. միասնական բյուջեի նախագիծը, ԱՊՀ անդամ երկրների պարենային անվտանգության համատեղ միջոցառումների համալիր ծրագիրը, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրների...

Օրակարգում՝ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի խնդիրը 10.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարները։ Քննարկվեց համայնքների վարչական սահմաններից դուրս հողերի օգտագործման խնդիրը։ ՀՀ փոխվարչապետը հայտնեց, որ հարցը խնդրահարույց է եւ բազմիցս բարձրացվել է վերջին շրջանում մարզեր կատարած իր այցերի ժամանակ։ ՀՀ...

Քննարկվեց Բնակարանների գնման վկայագրերի ծրագրի ընթացքը 10.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր քննարկվեց ԲԳՎ-ների (Բնակարանների գնման վկայագրերի) ծրագրի ընթացքը 2008 թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների եւ ՀՀ կառավարության հունիսի 16-ին Գյումրիում կայացած արտագնա նիստում հատկացված լրացուցիչ միջոցների հաշվին։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության նախարարը, Լոռու եւ Շիրակի մարզպետները։ Արձանագրվեց, որ ծրագրի շրջանակներում Վանաձորում եւ Դիլիջանում ամբողջությամբ լուծվում է երկրաշարժից...

Խիստ մոտեցում՝ ֆինանսական խախտումներին 09.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության կողմից 2008 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ վարչապետի թիվ 914-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2008 թվականի ծրագրով կատարված ստուգումների արդյունքները։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը,...

Արմեն Գեւորգյանն ընդունեց KFW բանկի պատվիրակությանը 09.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց գերմանական KFW բանկի պատվիրակությանը: Գերմանական KFW բանկը, որ Լոռու, Շիրակի, Արմավիրի մարզերում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր է իրականացնում, ամեն տարի ծանոթանում է կատարված աշխատանքի ընթացքին եւ որակին: Այս օրերին պատվիրակությունը կրկին Հայաստանում է։ KFW բանկի ներկայացուցիչները ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ կիսեցին կատարված աշխատանքներից ստացված...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին