Նորություններ

Լրատվություն

Սկսվեց ՀՀ փոխվարչապետի աշխատանքային այցը Կատարի Պետություն եւ Արաբական Միացյալ Էմիրություններ 12.01.2009

Այսօր սկսվեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի աշխատանքային այցը Կատարի Պետություն եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: ՀՀ փոխվարչապետի ղեկավարած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳՆ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Մելիքյանը: Կատարի Պետությունում ՀՀ փոխվարչապետը հանդիպեց Կատարի Միջազգային համագործակցության պետնախարար Խալիդ Բին Մոհամմադ Ալ Ատիյայի, Մունիցիպալ եւ բնակավայրերի զարգացման...

ԱԺ-ն ընդունեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրինագիծը 26.12.2008

Արտահերթ նստաշրջանում խորհրդարանը քննարկեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագիծը եւ կից ներկայացված օրենսդրական փաթեթը ու երրորդ ընթերցմամբ ընդունեց այն: Օրենքով Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններ են համարվում Երեւանի ավագանին եւ Երեւանի քաղաքապետը: Տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է համարվում ավագանին, որը վերահսկողություն է իրականացնում Երեւանի քաղաքապետի գործունեության նկատմամբ, հաստատում է Երեւանի բյուջեն եւ վերահսկում է բյուջեի...

Հանդիպում մարզպետների հետ 22.12.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին ՀՀ մարզպետների հետ Աղվերանում «առանց փողկապների», անկաշկանդ մթնոլորտում կազմակերպված հանդիպման նպատակը ոչ միայն 2008 թվականի աշխատանքների ափոփումն էր, այլեւ առկա հիմնախնդիրների լուծման ուղիների նախանշումը, մարզերում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով նոր ռեզերվների բացահայտումը։ Առաջինը քննարկվեց տեղական հարկերի՝ հողի եւ գույքահարկի հավաքագրման, նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի...

Կայացավ Հայ-եգիպտական եւ Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմերի նիստը 18.12.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 17-ին անցկացրեց Հայ-եգիպտական եւ Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմերի նիստերը։ Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի քարտուղարը ներկայացրեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն, նախատեսվում է Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ նիստն անցկացնել 2009 թ. մայիսի երկրորդ կեսին: Քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք կարող են ընդգրկվել Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի...

Հանրապետական մայրուղիներին հարակից տարածքների կառուցապատման համապատասխանեցումը քաղաքաշինական նորմերին 17.12.2008

ՀՀ Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դեւտեմբերի 17-ին անցկացրեց խորհրդակցություն նվիրված Երեւան մտնող հանրապետական նշանակության մայրուղիների երկայնքով իրականացվող կառուցապատման կանոնակարգման հարցերին, ինչպես նաեւ օրենքի կիրարկմանը եւ արդյունավետ վարչարարությանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ Երեւանին հարող չորս մարզերի մարզպետները, ՀՀ վարչապետի...

Այս մասին պիտի իմանան ՌԴ աշխատանքի մեկնողները 17.12.2008

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը տեղեկացնում է, որ 2009 թվականի սկզբից ՌԴ-ում ուժի մեջ են մտնում աշխատանքային միգրացիայի մասին օրենսդրական փոփոխությունները։ Համաձայն դրանց՝ Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի թույլտվություն կստանան միայն այն անձինք, ովքեր ՌԴ պետական սահմանը հատելիս միգրացիոն քարտի «այցի նպատակը» սյունակում կնշեն «աշխատանք» բառը։ Հասարակայնության հետ կապերի բաժին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին