Նորություններ

Լրատվություն

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեց երկրաշարժի 20-րդ տարելիցի միջոցառումների կատարման ընթացքը 06.10.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեց 1988թ. երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կատարման ընթացքը: Մասնակցում էին շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Որոշվեց հաջորդ քննարկումը կազմակերպել տեղում` Գյումրիում, հոկտեմբերի 9-ին: Հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետը Ստեփանավանում մասնակցեց բերքի տոնին 05.10.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց Ստեփանավանում կազմակերպված «Բերքի տոնին», որտեղ իրենց գյուղատնտեսական ապրանքներն էին ցուցադրել Լոռու մարզի ավելի քան 100 գյուղական համայնքներ: Առատ սեղանները եւս վկայում էին, որ մարզում այս տարի բերքատվության ցուցանիշը նախորդ տարվանից ավելի բարձր է: Լոռու մարզպետը շնորհավորեց գյուղացիներին տոնի առթիվ եւ շնորհակալություն հայտնեց հյուրերին` հրավերն ընդունելու համար: ՀՀ փոխվարչապետ, տարածքային...

ՀՀ փոխվարչապետը հանդիպեց ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ 04.10.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Համաշխարհային Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կորիոլլոն՝ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի եւ ներկայացուցիչների մասնակցությամբ հոկտեմբերի 3-ին քննարկեցին ՀԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին եւ առաջիկա համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ փոխվարչապետը նշեց, որ անցած տարիների ընթացքում բավական արդյունավետ համագործակցության արդյունքում մեծ աշխատանք է...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Ապարանի տարածաշրջան 03.10.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւոգրյանն այսօր այցելեց Ապարանի տարածաշրջան։ Առաջինն այցելեց Ապարանի ջրամբար, ծանոթացավ վերջինիս ջրային ռեսուրսների հնարավորություններին։ Փոխվարչապետին ներկայացվեցին ջրամբարի սպասարկմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես՝ այսպես կոչված՝ խոռոչների մշակումը, որի շնորհիվ կնվազեն ջրի կորուստները։ Քննարկվեց ջրամբարի ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրը: Այնուհետեւ Ապարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ տարածաշրջանի ակտիվի...

Քննարկվեց հողի հարկի հաշվարկման տեղեկատվական շտեմարանների փոխանցման հարցը 02.10.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեց հողի հարկի հաշվարկման տեղեկատվական շտեմարանները համայնքներին փոխանցելու ընթացքը։ Նշվեց, որ դրանք արդեն փոխանցվել են ավելի քան 500 համայնքներին։ ՀՀ փոխվարչապետը հանձնարարեց արագացնել տեղեկատվական շտեմարանների փոխանցման գործընթացը եւ հանձնարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, ՀՀ տարածքային կառավարման...

Նպատակը՝ ակտիվացնել միջկառավարական հանձնաժողովների աշխատանքը 30.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվեց հայ-եգիպտական եւ հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման եւ այդ երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու հարցերը։ ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական եւ հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գեւորգյանն առաջարկեց միատեղել ջանքերը՝ այդ հանձնաժողովների...

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին