Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանի հետ:

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանի հետ: 04.11.2019

Իրան կատարած այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են էներգետիկ ոլորտում հայ-իրանական օրակարգի մի շարք կարևոր հարցեր։ Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նախարար Սուրեն Պապիկյանին հրավերն ընդունելու համար՝ Ռ․ Արդաքանեանը նշել է, որ նախարարի մասնակցությունը իրանական էներգետիկայի ցուցահանդեսին և այցի ընթացքում նախատեսվող հանդիպումները հիանալի առիթ են...

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին 04.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցել են շուրջ 13 երկրների ընկերություններ: Նախարար Պապիկյանը ծանոթացել է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից այստեղ ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին և արտադրական հզորություններին: Մի շարք...

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար 04.11.2019

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ծանրաքարշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է: Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին:  

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 04.11.2019

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, hանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ –ը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

ՏԿԵ նախարարությունը   հյուրընկալել էր   Վայք Ինֆոտան երիտասարդներին

ՏԿԵ նախարարությունը հյուրընկալել էր Վայք Ինֆոտան երիտասարդներին 01.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր հյուրընկալել էր Վայք Ինֆոտան մի խումբ ակտիվ երիտասարդների, ովքեր հետաքրքրված են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցերով և նախարարության գործունեությամբ: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ողջունել է երիտասարդներին նախարարությունում և կարևորել նրանց, որպես համայնքային իշխանությունների ապագա ներկայացուցիչների դերը համայնքային կյանքի զարգացման գործում: Ա. Գիլոյանն Ինֆոտան...

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը  բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 01.11.2019

Նոյեմբերի 1-ին՝  ժամը 14:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:  

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին