Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարությունն առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն  ուղարկել էլեկտրոնային եղանակով

ՏԿԵ նախարարությունն առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով 19.03.2020

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները: Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը: Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ mta@mta.gov.am  կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝...

Միավորված համայնքներում տեղի են ունեցել խորհրդակցություններ

Միավորված համայնքներում տեղի են ունեցել խորհրդակցություններ 12.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը խորհրդակցություններ է անցկացրել մի շարք միավորված համայնքների ներկայացուցիչների հետ։ Մարտի 6-ին Եղեգնաձորում, 9-ին՝ Սևանում և 10-ին՝ Իջևանում ՏԿԵ նախարության նախաձեռնությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ տեղի ունեցած հանդիպումներին ներկա են գտնվել միավորված...

Ժամանակավորապես կդադարեցվի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածի երթևեկությունը

Ժամանակավորապես կդադարեցվի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածի երթևեկությունը 11.03.2020

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 12-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական...

Տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ 09.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, առանձին գերատեսչությունների կողմից մայիսյան տոներին...

Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել 06.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր անցկացրել է մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Խորհրդակցության մեկնարկին Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ անդրադարձ է կատարվել կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին․ «Հիմնական միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը քաղաքացիները կամավոր սկզբունքով ծառեր...

Մ6 ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Մ6 ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները 05.03.2020

Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` Ալավերդի քաղաքի տարածքով անցնող շուրջ 180 գծամետր երկարությամբ հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը‚ սկսել է փորձնական ասֆալտապատման աշխատանքները։ Տեղադրված շերտի փորձարկման դրական արդյունքների դեպքում ասֆալտապատումը կշարունակվի։ Հակառակ պարագայում կկատարվեն ասֆալտբետոնե խառնուրդի կազմի կամ տեղադրման տեխնոլոգիայի փոփոխություններ։ Նշենք‚ որ Մ6 միջպետական...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին