Նորություններ

Լրատվություն

Քննարկվել է մանկապարտեզները նոր տեխնոլոգիաներով վերակառուցելու նպատակահարմարության հարցը

Քննարկվել է մանկապարտեզները նոր տեխնոլոգիաներով վերակառուցելու նպատակահարմարության հարցը 19.12.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ այսօր քննարկվել է հանրապետության մանկապարտեզները նոր տեխնոլոգիաներով վերակառուցելու նպատակահարմարության հարցը: Հանդիպմանը մասնակցել են Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանը, Քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Աղասի Հովսեփյանը: Նշենք, որ դեկտեմբերին Արարատի մարզի Ռանչպար համայնք կատարած այցից հետո ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել էր...

Այս պահին առկա տվյալներով 2019 թ. կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ. քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. ծրագրերը

Այս պահին առկա տվյալներով 2019 թ. կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ. քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. ծրագրերը 19.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները: Մինչ քննարկումն սկսելը վարչապետն անդրադարձել է այս տարի իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքներին և արձանագրված ցուցանիշներին, որոնց վերաբերյալ այսօր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Փաստերը հետևյալն են՝ 2019 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում...

Նախարար Պապիկյանը ժնևում ներկայացրել է ՀՀ-ի լավ փորձը՝ փախստականների խնդիրների լուծման ոլորտում

Նախարար Պապիկյանը ժնևում ներկայացրել է ՀՀ-ի լավ փորձը՝ փախստականների խնդիրների լուծման ոլորտում 18.12.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին։ Նախարար Պապիկյանը կարևորելով միջոցառման ձևաչափը՝ շեշտել է, որ փախստականների 85 տոկոսը ներկայումս հյուրընկալվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում հյուրընկալող երկրների սոցիալական ապահովության համակարգերի համար։ «Հետևաբար մենք մեծապես կարևորում ենք...

Ավարտվել է Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհների վերականգնումը

Ավարտվել է Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհների վերականգնումը 17.12.2019

Ավարտվել են Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 (մոտ 10.5 կմ) և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 (10.9 կմ) ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Դրանք մեկնարկել էին այս տարվա հունիսին։ Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 ճանապարհը‚ որ վերականգնվել է «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից‚ գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, որի միջոցով Հայրենյաց, Տուֆաշեն, Հայկասար, Պեմզաշեն համայնքները կապվում են միմյանց և Մ1 միջպետական ու Հ83 հանրապետական ավտոճանապարհների հետ: Իսկ Հ81-...

Կայացել է «Համայնքային սոցիալական աշխատանք» հատուկ ուսումնական դասընթացի առաջին շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը

Կայացել է «Համայնքային սոցիալական աշխատանք» հատուկ ուսումնական դասընթացի առաջին շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը 16.12.2019

Դեկտեմբերի 13-ին Երևանի պետական համալսարանում կայացել է  « Համայնքային սոցիալական աշխատանք »  հատուկ ուսումնական դասընթացի առաջին շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դասընթացին մասնակցել են ՀՀ Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի համայնքների 19 համայնքային ծառայողներ, որոնք զբաղեցնում են սոցիալական աշխատողի հաստիք կամ իրականացնում են պաշտոնի անձնագրով իրենց վերագրված համապատասխան գործառույթներ: Դասընթացն...

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 13.12.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ, որին մասնակցել է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը ։ Նախարար Սուրեն Պապիկյանն արդյունավետ է որակել պետական մարմինների...

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին