Նորություններ

Լրատվություն

Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքների բնակչությանը

Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքների բնակչությանը 23.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:  Ջերմուկ համայնքի բնակչության և նրանց ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո վարչապետ Փաշինյանն այցելել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, լսել նրանց տեսակետները հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի և հարցի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել...

«Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին

«Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին 23.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը Ջերմուկի բնակչության հետ քննարկելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել քաղաքի բնակչության հետ, այցելել Ջերմուկի առողջարաններ, ջերմուկցիների հետ խոսել Ամուլսարի իրավիճակի շուրջ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության եզրակացության արդյունքներին, Ջերմուկի բնակիչների հետ քննարկել իրավիճակի...

Կանցկացվի «Եվրասիական շաբաթ» չորրորդ ամենամյա միջազգային համաժողովը

Կանցկացվի «Եվրասիական շաբաթ» չորրորդ ամենամյա միջազգային համաժողովը 23.08.2019

Սեպտեմբերի 25-ից 27-ը Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում ՝ ՂՀ Նախագահի «Ալա-Արչա» թիվ 1 նստավայրում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ միասին կանցկացնի «Եվրասիական շաբաթ» չորրորդ ամենամյա միջազգային համաժողովը: Այս տարի նշվում է Միության պայմանագրի հինգերորդ տարեդարձը, և Եվրասիական շաբաթվա հիմնական թեման լինելու է ինտեգրացիոն ասոցիացիայի առաջին արդյունքների ամփոփումը: Համաժողովի...

Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ

Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ 22.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով, Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին ընդառաջ, փոխնախարար Վաչե Տերտերյանն այցելել է Գյումրի, շրջել փողոցներում, ծանոթացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 23,8 միլիոն եվրոյի վարկային-դրամաշնորհային միջոցներով Գյումրու քաղաքապետարանի կողմից առաջին փուլով իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես՝ այս պահին ավարտվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի կողմից...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է 22.08.2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար պետական տուրքի պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման...

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները 21.08.2019

Մ5 - Սարդարապատ - Նոր Արմավիր - Տ-3-52 ճանապարհի 6.146 կմ երկարությամբ վերականգնվող հատվածում մեկնարկել են երկշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրման աշխատանքները։ Զուգահեռ ընթանում են նաև մայթերի կառուցման, իջատեղերում խողովակների տեղադրման և տեղում սառը եղանակով գոյություն ունեցող ծածկի վերամշակման աշխատանքներ։ Ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին