Տարածքային կառավարման ԵՎ արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ

Ղեկավար կազմ

Գոռ Գուրգենի Ենոքյան, ՀՀ ՏԿԱԻՆ «ՏԿԱԻՆ բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

Ծնվել է 1956 թ. հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։

Կրթությունը
1973-1978 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը։

Աշխատանքային փորձը
1978-1988 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Սևանի շրջանի կոմերիտական և կուսակցական մարմիններում, իսկ 1988-թվականից գործուղվել է ՀՀ Ներքին գործերի համակարգ, որպես Սևանի ՆԳ բաժնի պետի տեղակալ և շուրջ 15 տարի տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրել այդ համակարգում, այնուհետև զբաղեցրել է ՀՀ ԱՆ Գեղարքունիքի մարզի ԴԱՀԿ բաժնի պետ պաշտոնը:
2006-2012թթ. աշխատել է ՀՀ ԱԻ նախարարությունում որպես Փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետի տեղակալ, այնուհետև նշանակվել գնումների ու մատակարարման բաժնի պետ։
2012 թ. հունիսի 8-ից մինչև 2014թ. սեպտեմբերի 8-ը` ՀՀ ԱԻՆ «ԱԻ բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ:
2014թ. սեպտեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ «ԱԻ բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
2015թ մարտից նշանակվել է ՀՀ ԱԻՆ «ԱԻ բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն:

Այլ տվյալներ
Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, վերապատրաստվել է Կահիրեի ոստիկանական ակադեմիայում, ունի Ռուսաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի «Պատվավոր դոկտորի» կոչում:
1989-1994 թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտերին:

Կոչումը
Գնդապետ

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի երեք երեխա և չորս թոռ:

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին