Ղեկավար կազմ


Սերգեյ Նիկոլայի Ազարյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ


Ծնվել է 1955 թ. հուլիսի 31-ին, Կիրովաբադ քաղաքում։
1973 – 1977 թթ. ընդունվել եւ ավարտել է Սարատովի բարձրագույն զինվորական ինժեներական, քիմիական պաշտպանության ուսումնարանը, եւ նույն տարում անցել զինվորական ծառայության ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության համակարգում։
1977 թ. նշանակվել է Վրացական ԽՍՀ ՔՊ Հանրապետական շտաբի 983-րդ հաշվարկաանալիտիկ խմբի պետ։
1979 թ. տեղափոխվել է Հայկական ԽՍՀ եւ նշանակվել 312-րդ առանձին մեքենայացված գնդի հակաքիմիական եւ հակաճառագայթային պաշտպանության դասակի հրամանատար։
1981 թ. նշանակվել է Լենինականի ՔՊ շտաբի ավագ սպա։1985 թ. նշանակվել է Հայկական ԽՍՀ Քաղպաշտպանության շտաբի 302 դասընթացների դասախոսի պաշտոնին։
1986-1988 թթ. ընդունվել եւ ավարտել է Մոսկվայի Վ. Կույբիշեւի անվան ռազմա-ինժեներական ակադեմիան։
1988 թ. նշանակվել է Երեւանի Շահումյանի շրջանի գործադիր կոմիտեի քաղպաշտպանության պետի տեղակալի–շտաբի պետի պաշտոնին։
1989 թ. նշանակվել է Հայկական ԽՍՀ ՔՊ Հանրապետական շտաբի հակաքիմիական եւ հակաճառագայթային բաժնի պետի պաշտոնին։
1990 թ. նշանակվել է Երեւանի ՔՊ պետի տեղակալի–շտաբի պետի պաշտոնին։
1992 թ. զբաղեցրել է ՔՊ Հանրապետական շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։
1993 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Քաղաքացիական Պաշտպանության պետի տեղակալի–Հանրապետական շտաբի պետի պաշտոնին։
1993-1997 թթ. ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության ձեւավորման օրվանից զբաղեցրել է ԱԻ պետվարչության պետի–նախարարի տեղակալի - ՀՀ ՔՊ հանրապետական շտաբի պետի պաշտոնը։
1993 թ. շնորհվել է «գնդապետ» զինվորական կոչումը։
1998-1999 թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ պետի խորհրդականի պաշտոնը։
1999-2000 թթ. եղել է ՀՀ ԿԱ ԱԻՎ բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ։
2000-2001 թթ. եղել է ԱԻՎ զորքերի եւ փրկարարական ուժերի վարչության պետ։
2001-2005 թթ. եղել է ՀՀ ԿԱ ԱԻՎ Արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման վարչության պետ։
2005-2009 թթ. եղել է ՀՓԾ բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ։
2009 թ. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով նշանակվել է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
2010 թ. հուլիսի 20-ին ՀՀ Վարչապետի N 567-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն։
2010 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի թիվ 189Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:
2014 թ. օգոստոսի 30-ին, ՀՀ Նախագահի թիվ 212-Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում:

 

Վրեժ Վրույրի Գաբրիելյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ - մայոր

Ծնվել է 1952թ. հունվարի 10-ին Երեւանում:
1968թ. ավարտել է Երեւանի N 117 միջնակարգ դպրոցը:
1968թ. ընդունվել եւ 1973թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը:
1985 թ. ընդունվել է եւ 1990թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցը:
Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ – ակադեմիկոս է (2007թ.):
Սանկտ-Պետերբուրգի էկոլոգիայի և կենսաանվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է (2004թ.):
1973թ. աշխատանքի է անցել ՀԼԿԵՄ Երեւանի Սպանդարյանի շրջկոմում, որպես դպրոցական բաժնի հրահանգիչ:
1974-1975թթ. ծառայել է սովետական բանակում:
Զորացրվելուց հետո 1975-1976թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմում, որպես դպրոցական բաժնի հրահանգիչ:
1976թ. ընտրվել է նույն շրջկոմի քարտուղար, իսկ 1977թ.` երկրորդ քարտուղար:
1978թ. նշանակվել է ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչ:
1983թ. ծառայության է գործուղվել ՀԽՍՀ ներքին գործերի համակարգ եւ նշանակվել Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ քաղդաստիարակչական աշխատանքների գծով:
1984թ. նշանակվել է ՀԽՍՀ տրանսպորտային ներքին գործերի բաժնի քաղաքական մասի պետ,
1988թ.` ՀԽՍՀ տրանսպորտային ներքին գործերի բաժնի պետի տեղակալ-քաղաքական մասի պետ,
1988թ.` դեկտեմբերին ՀԽՍՀ տրանսպորտային ՆԳ վարչության պետի տեղակալ-քաղաքական բաժնի պետ:
1989թ.` մարտին նշանակվել է ՀԽՍՀ ՆԳՆ քաղբաժնի պետի տեղակալ,
1990թ.` նույն նախարարության անձնակազմի եւ կադրերի վարչության պետի տեղակալ-անձնակազմի բաժնի պետ:
1992թ. նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության պետ,
1994թ. նոյեմբերին` ՀՀ ՆԳՆ ռազմամոբիլիզացիոն եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ:
1996թ. գործուղվել է ՀՀ ԱԻՎ եւ նշանակվել է քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների տեսչության պետ:
1997թ. սեպտեմբերին նշանակվել է Երեւան քաղաքի ՔՊ եւ ԱԻ շտաբի պետ,
1999թ.` Երեւան քաղաքի ԱԻ եւ ՔՊ վարչության պետ:
2001թ. ապրիլի 27-ին ՀՀ Վարչապետի N 334 որոշմամբ նշանակվել է ՀՀ ԿԱ ԱԻ Վարչության պետի տեղակալ:
2001թ. մայիսի 10-ին ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի N 181 հրամանով նշանակվել է նաև Երեւան քաղաքի ԱԻ եւ ՔՊ վարչության պետ:
2006թ. մարտից նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:
2007թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի թիվ 223Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:
Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության գործողություններին:

Պարգևատրվել է`
- Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ինչպես նաև երկարամյա, օրինակելի և անբասիր աշխատանքի համար ՀՀ Վարչապետի հուշամեդալով,
- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմավորման 20 ամյակին նվիրված «Հոբելյանական» մեդալով,
- ՀՀ ԱԻՆ «Վաստակավոր աշխատակից» և «Անբասիր ծառայության համար» մեդալներով,
- «ԽՍՀՄ զինված ուժերի 70 ամյակի», Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով,
- ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» և «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալներով,
- ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի գերազանց ծառայության I և II աստիճանների կրծքանշանով,
- ԽՍՀՄ ՆԳՆ գերազանց ծառայության կրծքանշանով
- ՀՀ Վարչապետի շնորհագրով,
- ՀՀ Վարչապետի հուշամեդալով և պատվոգրով,
- Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկյա հուշամեդալով:
- անվանական զենքով,
- Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից նրան շնորհվել է Քաղաքացիական պաշտպանության ասպետի կոչում:

Ծառայության ընթացքում արժանացել է ԽՍՀՄ ՆԳՆ, ՀԽՍՀ ՆԳՆ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի:

Տպագրել է գիտական հոդվածներ և մեկ մենագրություն` նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերին:

 

Պետրոսյան Աստվածատուր Ավետիքի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր

Ծնվել է 1953թ, Սպիտակի շրջան, գյուղ Լեռնապար
1970թ. ավարտել է Վանաձոր քաղաքի N 8 միջնակարգ դպրոցը,
1975թ.՝ Երեւանի Ճարտարագիտական ինստիտուտը եւ ստացել ինժեներ-մետալուրգի որակավորում:
1975 - 1978 թթ. աշխատել է Ուկրաինայի Յամպոլ քաղաքում, որպես ինժեներ-մետալուրգ, արտադրամասի պետի տեղակալ:
1978 - 1983 թթ. աշխատել է «Հայմեքշինգիտ» ինստիտուտի կենտրոնական լաբորատորիայում, որպես առաջատար ինժեներ, գիտական խմբի ղեկավար, իսկ
1983 - 1984 թթ.՝ «Անդրկովկասկաբել» արտադրական միավորումում, որպես գլխավոր մետալուրգի տեղակալ, «Ալմաստ արտադրական միավորման» լաբորատորիայի վարիչ:
1991 թ. անցել է զինվորական ծառայության եւ նշանակվել ՀՀ պաշտպանության կոմիտեի մոբիլիզացիոն վարչության պետ, հետագայում երկրապահ ջոկատի կենտրոնական շտաբի պետ:
1993 թ. հունվարին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական: Ակտիվ մասնակցել է Արցախի ազգային ազատագրական պայքարին:
1993թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
1996թ. սեպտեմբերին նրան շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչում:
1997թ. ավարտել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Պարգեւատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում ՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
2000թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղափոխվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ համակարգ եւ նշանակվել ՀՀ ԱԻ վարչության պետի տեղակալ:
2006թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի թիվ 46Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:
2006-2008թթ. Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:
2008թ. առ այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:

 

Նիկոլայ Վլադիմիրի Գրիգորյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր

Ծնվել է 1957 թ. դեկտեմբերի 15-ին:

Կրթություն
1976-1981 թթ. Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ

Աշխատանքային փորձ
2011 թ. օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
2010-2011 թթ. Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Հյոգոյի գործողությունների ծրագրի ազգային համակարգող
2003-2010 թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի մամուլի քարտուղար, գնդապետ

2002-2003 թթ., լրատվական ծառայության հիմնադիր-տնօրեն, «Էպիկենտրոն» լրատվական ծրագիր, «Կենտրոն» հեռուստատեսություն
1997-2002 թթ. լրատվական բաժնի պետ, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
1996-1997 թթ. «Նորք» հեռուստաալիքի փոխտնօրեն, «Լուրեր» լրատվական ծրագրի հիմնադիր տնօրեն
1990-1995 թթ. լրատվական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, «02» հեռուստահաղորդաշարի հիմնադիր-մեկնաբան, «02» շաբաթաթերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր, ՀՀ Ներքին գործերի նախարարություն
1982-1989 թթ. «Մարդը և օրենքը», «Մարտական պոստում», «Իրավաբանի ընդունարան», «Ճանապարհ, տրանսպորտ, հետիոտն» հաղորդաշարերի խմբագիր-մեկնաբան, Հայաստանի հեռուստառադիոպետկոմ
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի` ՀՀ Ոստիկանության, Հայաստանի փրկարար ծառայության, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Ազգային անվտանգության խորհրդի կողմից
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան», Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար», ԱԻՆ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» և «Անբասիր ծառայություն» մեդալներով
Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության կողմից արժանացել է «ՔՊ միջազգային կարգի ասպետ» շքանշանի:
2008 թվականից դասավանդում է Երևանի պետական և մանկավարժական համալսարաններում

Ամուսնացած է, ունի երեք երեխա և երկու թոռ:


 

Արման Վարդգեսի Ցոլակյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ

Ծնվել է 1978թ. հունվարի 29-ին, Երևան քաղաքում:

Կրթություն
1994թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 միջնակարգ դպրոցը:
1996-2001թթ. սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ Ակադեմիայի ներքին զորքերի և շարային ստորաբաժանումների հրամանատարական ֆակուլտետը:
2002-2007թթ. սովորել և ավարտել է ՀՀ Ոստիկանության Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ
2001-2008թթ. ՀՀ Ոստիկանությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
2008-2010թթ. ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալի օգնական:
2010 թվականից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ներքին վերահսկողության բաժնի, այնուհետև օպերատիվ կառավարման վարչության պետ:
2014 թվականի հուլիսից նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:


Պարգևատրվել է՝
- ՀՀ Վարչապետի հուշամեդալով,
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից՝ «ՀԱՊԿ կազմավորման 20 ամյակին նվիրված»  մեդալով,
- ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից՝ «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան» մեդալներով,
- ՀՀ Ոստիկանության կողմից ՝«Օրենքի պատվար» մեդալով,
- ՀՀ Ոստիկանության կողմից՝ «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով,
- ՀՀ Ոստիկանության կողմից՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով,
- ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով,
- ՀՀ Երկրապահ կամավորական միության կողմից՝ «5-րդ ԲՐԻԳԱԴ 20 ՏԱՐԻ» հոբելյանական մեդալով,
- ԼՂՀ կողմից՝ «Մայրական երախտագիտություն» մեդալով,
- Երևանի քաղաքապետի պատվոգրով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

 

Մուշեղ Վիլիկի Ղազարյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ


Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 3-ին, ք. Երևանում:

Կրթությունը
1999 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որակավորումը`իրավաբան:

Կոչումը
Գնդապետ

Աշխատանքային փորձը
1980-1982թթ.`ծառայել է ԽՍՀՄ բանակում:
1988-1994թթ.`աշխատել է Երևանի երաժշտական ընկերության արդյունաբերական կոմբինատում` որպես արտադրության պետ:
1990-1994թթ.`մասնակցել է արցախյան ազատամարտին:
1992-1994թթ.`ՀՀ ՊՆ Զ/Մ հրամանատարի մարտական գծով գլխավոր խորհրդական:
1994-1996թթ.` Երևանի կոնյակի գործարանի Սանկտ-Պետերբուրգի գլխավոր ներկայացուցչությունում`որպես գլխավոր տնօրեն:
1996-1998թթ.`ՀՀ ՊՆ կարգապահության բաժնի պետ:
1999-2004թթ.` «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի «Շենգավիթ» մասնաճյուղի տնօրեն:
2004-2005թթ.`ՀՀ ԱԻՎ քաղաքացիական պաշտպանության գնդի հրամանատար:
2005-2007թթ.` ՀՀ ԱԻՎ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ:
2007-2014թթ.`ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ:
2014թ. սեպտեմբերի 17-ից նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ:

Պարգևատրվել է՝
- ՀՀ ՊՆ «1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով /1996/
- ՀՀ Նախագահի «Մարտական ծառայության» մեդալով /1997/
- ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով /2002/
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով /2004/
- ԼՂՀ «Մայրություն» , «Մայրական երախտագիտություն» մեդալով /2006/
- Արծիվ մահապարտների միության կողմից «Վազգեն Սարգսյան» շքանշանով /2007/
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով /2008/
- «ՅՈՒՆԵՍԿՈ», Համագործակցության մեդալով /2008/
- ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով /2010/
- ՀՀ ՊՆ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով /2012/
- ԼՂՀ նախագահի կողմից` «Մարտական ծառայություն» մեդալով/2012/
- ՀՀ Ոստիկանության «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքան շանով /2012/
- ՀՀ ԱԻՆ «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով /2012/
- ԵԿՄ վարչության նախագահի կողմից «5-րդ բրիգադ 20 տարի» մեդալով /2012/
- Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամ, «Ֆրիտյոֆ Նանսենի» հուշամեդալով/2013/
- Երևանի քաղաքապետի կողմից` «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» մեդալով /2013/
- ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով /2013/
- ԼՂՀ ՊՆ «Պաշտպանության բանակի» հուշամեդալով /2014/
- ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով /2014/
- ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «5-րդ բրիգադ» հուշամեդալով /2014/
- Երևանի քաղաքապետի կողմից` Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով /2014/
- Արցախի ազատամարտիկների միության կողմից` «Հայրենյաց պաշտպան» մեդալով /2014/

Ամուսնացած է, ունի չորս երեխա և երկու թոռ:
 

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին