Ղեկավար կազմ

Հակոբ Գրիգորի Ասատրյան ՏԿԱԻՆ “Հատուկ լեռնափրկարար ծառայություն” ՓԲԸ տնօրեն

Ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում:

1974 թ.ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկո-մեքենաշինական ֆակուլտետը` ինժեներ-մեխանիկի որակավորմամբ:

1974-2008թթ. աշխատել է «Ուրարտու» առևտրա-արտադրական կոմբինատում `
Ինժեներ-կոնստրուկտորից մինչև տնօրեն

2008-2009թթ. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Աղետների կանխման և հետևանքների վերացման վարչության պետ:

2009 թվականին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲ ընկերության տնօրեն:

Ամուսնացած է ունի 3 երեխա:

Թադևոսյան Գևորգ Հմայակի, ՏԿԱԻՆ “Հատուկ լեռնափրկարար ծառայություն” ՓԲԸ ծառայության գծով փոխտնօրեն

Ծնվել է 1951 թվականի մայիսի 11-ին Երևան քաղաքում:

1972 թվականին ավարտել է ՍՍՀՄ ՆԳՆ Խարկովի հրշեջ տեխնիկական ուսումնարանը:

1981 թվականին ավարտել է ՍՍՀՄ ՆԳՆ Մոսկվայի բարձրագույն ինժեներական հրշեջ- տեխնիկական դպրոցը` հակահրդեհային տեխնիկայի և անվտանգության ինժեներ մասնագիտությամբ :

1972-1995 թվականներին աշխատել է ՀՀ ՆԳՆ հրշեջ պահպանության վարչության համակարգում որպես ծառայության բաժնի ավագ ինժեներ, հրդեհաշիջման շտաբի պետի տեղակալ, Հրազդանի հրշեջ կայազորի պետ, Հրշեջ պահպանության վարչության պետի տեղակալ:

2009 թվականից աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲ ընկերությունում որպես ծառայության գծով փոխտնօրեն:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին