Նորություններ
Այցեր ԵՎ ելույթներ

Նախարար Սուրեն Պապիկյանը Գավառում մասնակցել է «Մեծ փուռ- 2018» փառատոնին 01.10.2018
Սեպտեմբերի 29-ին Գավառ քաղաքի զբոսայգում անցկացվել է «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով «Մեծ փուռ- 2018» փառատոնը: Փառատոնի աջակիցն է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Կարտոֆիլի բերքահավաքը խորհրդանշող փառատոնին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման...

Հանդիպում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հետ 13.07.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են տարածքային կառավարման ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Աղբյուրը՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայք :

Պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին 13.07.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Պետական նախարարը կարևորել է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ նշելով, որ ՏԻՄ բարեփոխումները Արցախում ևս օրակարգային հարցերից է համարվում: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ տեղական ինքնակառավարման ակնկալվող փոփոխությունների նպատակն է, որ համայնքները ունենան ավելի մեծ ռեսուրսներ և լիազորություններ:...

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակի ընդլայնման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի...

Նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում մասնակցել է գործարար համաժողովի 10.07.2018
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 8-ին մասնակցել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին։ Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ՀՀ էներգետիկ...

Տիկնայք և պարոնայք, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության անունից թույլ տվեք ողջունել հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին: Համաժողովի հանդեպ հետաքրքրությունը, բոլոր մակարդակներում կատարված հսկայածավալ նախապատրաստական աշխատանքները, կառավարական կառույցների, տարածաշրջանների...