Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

Նախարար Դավիթ Լոքյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

06.08.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը օգոստոսի 6-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Այցի նպատակն էր այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ տեղում համատեղ ուսումնասիրել և քննարկել Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման խնդիրը:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի, մարզպետարանի, ինչպես նաև բժշկական կենտրոնի պատասխանատուների հետ նախարար Լոքյանը շրջայց է կատարել բժշկական կենտրոնի մասնաշենքում, հիվանդասենյակներում, լսել տնօրինության, բուժանձնակազմի, առանձին մասնագետների կարծիքները, ծանոթացել ընդհանուր իրավիճակին, որից հետո Մարտունու ԲԿ-ի արդիականացման խնդրի կարգավորման ուսումնասիրությունների շուրջ տեղի է ունեցել քննարկում:
Քննարկվել է բժշկական կենտրոնի շենքի արդիականացման ծրագրի 3 տարբերակ. առաջին` բժշկական կենտրոնի մի հատվածի առանձնացում, ուժեղացում և հիմնանորոգում, երկրորդ` հիմքից նոր շենքի կառուցում և երրորդ` նախկին ինֆեկցիոն բաժանմունքի շենքի ուժեղացում, հիմնանորոգում և կից կառույցի կատարում: Անդրադարձ է կատարվել նաև հիվանդանոցի բուժծառայություններին վերաբերող հարցերի:
Մարտունու ԲԿ արդիականացման խնդիրը ներառված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ 2015թ. սեպտեմբերին կայացած խորհրդակցության հանձնարարականների ցանկում:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին