Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանին

13.07.2018

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանին։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակի ընդլայնման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի իրավակարգավորումների կատարելագործման, տարածքների համաչափ զարգացման ու վարչատարածքային բարեփոխումների բնագավառում փորձի փոխանակման, երկրու երկրների միջև ճանապարհային հաղորդակցության ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցերի։  

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին