Նորություններ
Այցեր ԵՎ ելույթներ

Նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում մասնակցել է գործարար համաժողովի 10.07.2018
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 8-ին մասնակցել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին։ Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ՀՀ էներգետիկ...

Տիկնայք և պարոնայք, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության անունից թույլ տվեք ողջունել հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին: Համաժողովի հանդեպ հետաքրքրությունը, բոլոր մակարդակներում կատարված հսկայածավալ նախապատրաստական աշխատանքները, կառավարական կառույցների, տարածաշրջանների...

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում Եվրամիության օրերի շրջանակներում սույն թվականի մայիսի 20-ին ներկա է գտնվել Ամասիա համայնքում Եվրամիության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը,...

Կարեն Կարապետյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել Գեղարքունիքի մարզում 24.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ 2017 թ. սեփական եկամուտների պլանային թվի տարեսկզբի և տարեվերջի համեմատության արդյունքում արձանագրվել է 10.6 տոկոս աճ: 2017 թ. փաստացի կատարողականը կազմել է 1 մլրդ 519 մլն 744 հազ. դրամ (101,7 տոկոս)՝ 2016 թ. 97,4 տոկոսի...

Դավիթ Լոքյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին 01.11.2017
Հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նրանք շրջել են մարզի մի շարք համայնքներով: Հիմնական կանգառները նախատեսված էին մարզի այն համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի կողմից: Շրջայցին մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման...

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0 տոկոս: 2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ 12.130 մլրդ ՀՀ դրամ է, իսկ...