Նորություններ
Այցեր ԵՎ ելույթներ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ: Վարչապետի այցը մեկնարկել է մարզի Ախուրյան համայնքից, որտեղ ավարտին են հասցվում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման նպատակով 104 բնակարանի կառուցման աշխատանքները: Կարեն Կարապետյանը ծանոթացել է բնակարանային պայմաններին, զրուցել շահառուների հետ, շնորհավորել և նշել, որ մինչև տարեվերջ նրանք կտոնեն իրենց բնակարանամուտը: Բնակարաններից մեկի շահառուն ապրիլյան...

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գագարին համայնքում գործող հայ-իտալական «ԱՄԱ կոմպրեսոր» ձեռնարկությունում, որն զբաղվում է նավթագազային կոմպրեսորային կայանների արտադրությամբ: Վարչապետը շրջել է ձեռնարկությունով՝ ծանոթացել արտադրական գործընթացին և առաջիկա ծրագրերին: 2004 թվականից գործող ընկերությունը մինչ 2010-ն արտադրել է միայն գազային կայաններ՝ ավտոգազալցակայանների համար, որից հետո ընդլայնել է...

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Վարչապետին ուղեկցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ...

Մեծարգո պարոն Նախագահ, Հարգարժան դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, Հանդիսավոր նիստի մասնակիցներ, Թույլ տվեք նույնպես ողջունել Ձեզ և շնորհավորել` Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20 -ամյակի կապակցությամբ։ Հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 20-ամյա ընթացքին, կարելի է միանշանակ վկայել, որ տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ։...

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է. «Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետև քննարկելու ենք...

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գալու է, վիճակը լավանալու է, այդ ամենը կատարվելու...