Նախարարություն

Կառուցվածք

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ ` Կարեն Իսախանյան

Հեռ. (+37410) 511 302   էլ. փոստ

Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977թ. 23 դեկտեմբերի, ք.Երևան

Կրթություն
1984-1994թթ. սովորել է Երևանի Ադ. Իսակովի անվան N 132 միջնակարգ դպրոցում:
1994-1998թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ <<Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիա և սարքավորումներ>> մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի որակավորումը:
1998-2000թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում <<Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաներ, սարքավորումներ և մեքենագիտություն>> մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի որակավորում:
2000-2002թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրայում՝ <<Մեքենագիտություն>> մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագետ- հետազոտողի աստիճան:
2003թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան:
2000-2004թթ. հեռակա ուսուցմամբ սովորել է Երևանի պետական համալսարանում՝ <<Իրավագիտություն>> մասնագիտությամբ՝ ստանալով իրավաբանի որոկավորում:

Աշխատանքային գործունեություն
1997-1998թթ. <<Ռոսար>> բաժնետիրական ընկերության հայկական տնօրինության տնօրեն:
1998-2001թթ. <<Հայաստանի երիտասարդական պալատ>> հասարակական կազմակերպության հիմնադիր, գործադիր տնօրեն, փոխնախագահ:
2001-2002թթ. ՀՀ կառավարության տարածքային կառավարման նախարարի օգնական:
2002-2003թթ. ՀՀ կառավարության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի օգնական:
2003-2005թթ. ՀՀ կառավարության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի խորհրդական:
2003-2005թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հրավիրյալ դասախոս:
2005-2006թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
2006-2010թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար:
2010-2014թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար:
2015-2016թթ. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
2016-2018թթ. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:
2018թ. հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում:
2019 թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2009թ.), ՀՀ ԱԺ պատվո մեդալով (2011թ.), ՀՀ պաշտպանության նախարարի մեդալով (2012թ.), ՀՀ տարածքային կառավարման նախարարի հուշամեդալով (2014թ.), ՀՀ Նախագահի <<Երախտագիտության մեդալ>>-ով (2015թ.), ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի <<Կանխարգելում, օգնություն, փրկություն>> մեդալով (2015թ.):

Այլ տվյալներ
Զինապարտ է, հաշվառված է պահեստազորում
ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական է

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Գործառույթներ
Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
Նախարարի տեղակալի իրավասություններն են `
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված հետեւյալ՝ ՀՀ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների, մարզերում իրականացվող ծրագրերի նկատմամբ վերահսկողության իրականացման, արագ արձագանքման խնդիրների ուսումնասիրման բնագավառներում:
2) նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
 

 

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին