Նախարարություն

Կառուցվածք

Տարածքային կառավարման վարչություն

Վարչության պետ ` ....

Հեռ. (+374 11) 522 341

Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են`

1) Ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության նախագծի մշակումը և իրագործումը.
2) ստանում է Հայաuտանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվություն Հայաuտանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից.
3) ապահովում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանը, Հայաuտանի Հանրապետության վարչապետին, Հայաuտանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.
4) ապահովում է մարզերի զարգացման ռազմավարություններից բխող ամենամյա տարեկան գործունեության ծրագրերի կազմումը և հաստատումը, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման նկատմամբ մշտադիտարկման իրականացումը.
5) ապահովում է հակակոռուպցիոն ծրագրերից բխող աշխատանքների իրականացումը.
6) ապահովում է պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների քննարկումը մարզպետարանների հետ և ամփոփում է արդյունքները․
7) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մասնակցում է մարզպետների ընթացիկ գործունեության, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները համակարգելու գործընթացին․
8) մասնակցում է մարզպետների գործունեության գնահատման աշխատանքների իրականացման գործընթացին և կազմակերպում է գնահատման արդյունքների ներկայացումը վարչապետին․
9) համայնքների վարչական տվյալների շտեմարանի վարման գործընթացի ապահովում․
10) Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) քննարկումը.
11) Նախարարության պաշտոնական ինտերնետային էջի սպասարկման համար Վարչության մասով ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը Նախարարության համապատասխան ստորաբաժանմանը.
12) ապահովում է տարածքային կառավարման մարմիններից նրանց գործունեության առանձին ուղղությունների, ինչպես նաև տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության և հաշվետվությունների ստացումը.
13) ապահովում է տարածքային կառավարման ոլորտին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը, դրանց սահմանված կարգով համաձայնեցումը իրավասու մարմինների հետ, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կարծիքին կամ համաձայնեցմանը ներկայացված իրավական ակտերի մասին համապատասխան առաջարկությունների նախապատրաստումը.
14) համայնքային ծառայության պետական քաղաքականության մշակմանը, ներդրմանն ու հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքներին մասնակցությունը.
15) համայնքային ծառայության բնագավառում օրենսդրական, ենթաօրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը.
16) համայնքապետարանների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.
17) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննության վարումը.
18) համայնքային ծառայության կադրերի ռեզերվի վարումը.
19) համայնքային ծառայողների գրանցամատյանի վարումը.
20) համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի դիտարկումը և վերապատրաստում անցած համայնքային ծառայողների վերաբերյալ ստացված տեղեկությունների ամփոփումը.
21) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող գործողության և (կամ) անգործության բողոքարկումը դատարան ապահովելու նպատակով առաջարկությունների նախապատրաստումը.
22) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի և համայնքային ծառայողների ատեստավորման արդյունքների դեմ բերված բողոքների քննության իրականացումը.
23) հանձնաժողովի անդամի կարգավիճակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցությունը.
24) տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով Բաժնին վերապահված բնագավառներին առնչվող հարցերով խորհրդատվության մատուցումը.
25) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
26) անհրաժեշտության դեպքում՝ Նախարարի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
27) Վարչության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի քննարկումներին հրավիրում Է հանրապետական գործադիր մարմինների տվյալ հարցերով իրավասու ներկայացուցիչներին և պաշտոնատար անձանց.
28) ապահովում է տարածքային կառավարման մարմինների կողմից ՀՀ կառավարությանը՝ տարեկան գործունեության և ՀՀ վարչապետին՝ ընթացիկ հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստումը՝ համապատասխան առաջարկություններով, և դրանք ներկայացնում նախարարին.
29) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
30) Նախարարության խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով իրականացնում է այլ աշխատանքներ:
 

Համայնքային ծառայության հարցերի բաժին
Բաժնի պետ ` Արամ Սարգսյան

Հեռ. (+37411) 562 776   էլ. փոստ

Տարածքային զարգացման պլանավորման բաժին
Բաժնի պետ ` Աննա Իվանյան

Հեռ. (+37411) 525 205   էլ. փոստ

Տարածքային ծրագրերի մշտադիտարկման բաժին
Բաժնի պետ ` Փառանձեմ Դարբինյան

Հեռ. (+37411) 527 541   էլ. փոստ

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին