Նախարարություն

Կառուցվածք

Էներգետիկայի վարչություն

Վարչության պետ ` Տիգրան Մելքոնյան

Հեռ. (+37411) 542 720   էլ. փոստ

 Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են`

1) Բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման ռազմավարական ծրագրերի և դրանցից բխող միջոցառումների` այդ թվում տեխնիկական նորմատիվային փաստաթղթերի մշակման ապահովում.
2) վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական ծրագրերի մշակման ապահովում.
3) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակում.
4) էներգաարդյունավետություն և էներգախնայողություն ապահովող միջոցառումների և ծրագրերի մշակում և դրանց կիրառման համար տնտեսապես հիմնավորված իրավական դաշտի ձևավորում.
5) Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի մշակման աշխատանքներին աջակցություն.
6) էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների մոնիթորինգի ապահովում.
7) Էներգետիկայի բնագավառի ստանդարտացման փաստաթղթերի մշակման ծրագրերի կազմում և տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն.
8) Էներգետիկայի բնագավառի օբյեկտների և դրանց անվտանգության գոտիների հողերի օգտագործման վերաբերյալ գործող նորմատիվ իրավական ակտերի կիրառման հետ կապված նոր առաջարկների մշակում և սահմանված կարգով հաստատման ներկայացում.
9) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունների մշակում.
10) Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման կազմակերպման աշխատանքների մասնակցություն և այդ աշխատանքների իրականացման համակարգում.
11) ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման, շահագործման նախագծային ժամկետի երկարացման և շահագործումից հանելու հետ կապված աշխատանքների իրականացման համակարգում.
12) միջուկային էներգետիկայի ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության իրականացում՝
ա. ԱԷՄԳ-ի հետ համագործակցության աշխատանքների կազմակերպում և ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության ծրագրերով կատարվող նախագծերի իրականացման համակարգում,
բ. ՀԱԷԿ-ի շահագործման հարցերի վերաբերյալ ճառագայթային և միջուկային անվտանգության միջազգային հսկող մարմինների հետ համագործակցության կազմակերպում,
գ. Հայաստանի Հանրապետության Նախագահին կից Ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի նիստերի կազմակեպման աշխատանքներին մասնակցություն,
դ. ատոմային էներգետիկայի անվտանգության և զարգացման ռազմավարության հարցերով արտասահմանյան պատվիրակությունների հետ տարվող բանակցություններին վարում.
13) Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարության ու նպատակային ծրագրերի մշակման աշխատանքների իրականացման համակարգում.
14) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության հարցերում պետական կառավարման մարմինների փոխգործողության աշխատանքներին մասնակցություն.
15) ատոմային էներգետիկայի բնագավառի արտակարգ իրավիճակների առաջացման հետ կապված բնակչության պաշտպանության ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն.
16) Էներգետիկայի բնագավառի շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման կազմակերպում.
17) էներգետիկայի բնագավառի իրավական նորմատիվ ակտերի (այդ թվում՝ տեխնիկական նորմատիվների) նախագծերի մշակում.
18) Վարչության լիազորությունների շրջանակում իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց վերաբերյալ կարծիքների ու առաջարկությունների ներկայացում.
19) բնագավառի գիտատեխնիկական ծրագրերի, գիտատեխնիկական առաջընթացի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, խրախուսման միջոցառումների մշակման կազմակերպում.
20) միջազգային պարտավորություններից բխող ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկաների զարգացման և այդ շուկաների բնականոն գործունեության աշխատանքների իրականացման ապահովում.
21) էլեկտրաէներգետիկական շուկաներում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընդհանուր կանոնների մշակման աշխատանքների ապահովում.
22) միջազգային պարտավորություններից բխող բնական գազի ընդհանուր շուկաների զարգացման և այդ շուկաների բնականոն գործունեության աշխատանքների իրականացման ապահովում.
23) տարածաշրջանային էներգետիկ շուկաների զարգացմանն ուղղված աշխատանքային խմբերին և դրանց առնչվող նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին մասնակցություն.
24) տարածաշրջանային էներգետիկ շուկաների զարգացմանն ուղղված նորմատիվային դաշտի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
25) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարության ծրագրերի ու միջոցառումների մշակման աշխատանքների իրականացման կազմակերպում.
26) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ զարգացման ծրագրերի մշակման կազմակերպում և համակարգում.
27) Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական ծրագրերի` էներգետիկայի բնագավառին վերաբերող բաժինների մշակման աշխատանքների իրականացման կազմակերպում.
28) Նախարարության գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների նախագծերի մշակման և հաստատված միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման արդյունքների ամփոփման աշխատանքների կազմակերպում և համակարգում.
29) ծրագրերի իրականացման մինչնախագծային փաստաթղթերի (տեխնիկատնտեսական զեկույցներ, տեխնիկատնտեսական հիմնավորումներ և այլն) մշակման աշխատանքների համակարգում.
30) ներդրումների ներգրավման նպատակով միջազգային դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարման, կնքվող պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի քննարկման և կնքման նախապատրաստման աշխատանքների համակարգում.
31) ջերմային, գազի և էլեկտրական էներգիայի ռեսուռսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակման կազմակերպում և համակարգում.
32) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից մշակված էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշների հաստատման ապահովում:

 

Էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժին
Բաժնի պետ ` Վահագն Աթայան

Հեռ. (+37411) 526 847   էլ. փոստ

Վերականգնվող էներգետիկայի բաժին
Բաժնի պետ ` Վիկտորյա Քեշիշյան

Հեռ. (+37411) 565 459   էլ. փոստ

Ատոմային էներգետիկայի բաժին
Բաժնի պետ ` --

Հեռ. (+37411) 523 447

էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժին
Բաժնի պետ ` Հովհաննես Աբրահամյան

Հեռ. (+37411) 521 695   էլ. փոստ

էներգետիկ ենթակառուցվածքների բաժին
Բաժնի պետ ` Մարիինե Հովհաննիսյան

Հեռ. (+37411) 529 370   էլ. փոստ

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին