Նախարարություն

Կառուցվածք

Տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչություն

Վարչության պետ ` Նարինե Ավետյան

Հեռ. (+37411) 527 980   էլ. փոստ

Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են`

1) Մշակում է ՀՀ մարզերում և համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված քաղաքականությունը և աջակցում դրա իրականացմանը.
2) իրականացնում է պետական բյուջեի և այլ ֆինանսկան միջոցների հաշվին ՀՀ համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման և դրանց իրագործման աշխատանքները.
3) ապահովում է հանրապետության տարածքների զարգացման համար թիրախային տարածքների ծրագրերի նախագծերի մշակման աշխատանքները և մասնակցում է հաստատված ծրագրերի իրականացման աշխատանքներին.
4) իրականացնում է ՀՀ բնակավայրերի տնտեսական աճի վրա էական ազդեցություն ունեցող ծրագրերի պետական աջակցության ապահովմանն ուղղված աշխատանքները.
5) կազմակերպում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման և դրանց իրագործելիության ուղղությամբ կարողությունների զարգացման միջոցառումներ.
6) իրականացնում է համայնքներում տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերին ուղղված ներդրումային ֆոնդերի, հիմնադրամների, միջազգային ֆինանսական հաստատությունների մասնավոր ներդրողների հետ աշխատանքները.
7) մասնակցում է հանրապետության տարածքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու դրանց իրագործմանը.
8) ապահովում է ՀՀ-ում տարածքային աճի բևեռների ձևավորման հետ կապված աշխատանքների իրականացումը.
9) համակարգում է Նախարարության՝ ՀՀ համաչափ տարածքային զարգացմանը միտված հարթակի աշխատանքները.
10) մշակում է ՀՀ բնակավայրերում միջազգային նորմերին համապատասխան կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի ներդրմանն ուղղված առաջարկությունները.
11) ապահովում է տարածքներում միջազգային նորմերին համապատասխան աղբավայրերի և վերամշակման գործարանների ստեղծմանն ու շահագործմանն ուղղված ծրագրերի մշակման և իրագործման աշխատանքները.
12) իրականացնում է հանրապետության տարածքում աղբահանության սխեմաների մշակման և կոշտ կենցաղային թափոնների կառավարման արդյունավետ համակարգի ներդրման աշխատանքները.
13) իրականացնում է կոշտ կենցաղային թափոնների վերամշակման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները և ապահովում է այդ ուղղությամբ միջազգային կառույցների հետ համագործակցությունը.
14) ապահովում է մարզային նշանակության նպատակային ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
15) մասնակցում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերում կլիմայի փոփոխության ազդեցությունների նվազեցմանն ու հարմարվողականությանն, ինչպես նաև էներգախնայողությանն ուղղված ծրագրերի մշակմանը և իրագործմանը.
16) մասնակցում է սեյսմիկ ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակմանը և դրանց իրագործմանը.
17) ապահովում է մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկությունների ներկայացման գործընթացը.
18) մշակում է Նախարարության պաշտոնական կայքի սպասարկման համար Վարչության մասով տեղեկատվական և վերլուծական նյութերը.
19) մասնակցում է Նախարարության ներգրավմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին.
20) իրականացնում է Նախարարության խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով այլ գործառույթներ:
 

Կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժին
Բաժնի պետ ` Լուսինե Սիմոնյան

Հեռ. (+37411) 526 918   էլ. փոստ

Տարածքային կապիտալ ծրագրերի աջակցության բաժին
Բաժնի պետ ` Արմինե Սիմոնյան

Հեռ. (+37411) 564 801   էլ. փոստ

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին