Նախարարություն

Կառուցվածք

Տնտեսագիտական վարչություն

Վարչության պետ ` ---

Հեռ. (+37410) 511 368

 Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են`

1) ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների ֆինանսատնտեսագիտական մոնիտորինգի, տնտեսագիտական վերլուծության և գնահատման իրականացումը.
2) իր իրավասության սահմաններում կազմակերպում է Նախարարության ենթակա ընկերությունների համար վարկային ռեսուրսների, փոխառությունների ներգրավման հետ կապված աշխատանքները.
3) իր իրավասության սահմաններում ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների ֆինանսական հոսքերի, ֆինանսատնտեսական ցուցանիշների կանխատեսման, նպատակային ծախսումների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները.
4) իր իրավասության սահմաններում ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների գործարար ծրագրերի, կառուցվածքի և հաստիքացուցակի սահմանված կարգով հաստատման գործընթացը.
5) իր իրավասության սահմաններում ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների եկամուտների և ծախսերի տարեկան և միջանկյալ հաշվետվությունների ընդունումը, ուսումնասիրությունը և համեմատական ծախսերի ուսումնասիրությունը, ծախսային նախահաշիվների ուսումնասիրությունը և հաստատման գործընթացը.
6) իր իրավասության սահմաններում սահմանված կարգով ապահովում է Նախարարության ենթակա ընկերություններում շահութաբաժինների քննարկման, հաստատման, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացի կազմակերպումը.
7) իր իրավասության սահմաններում ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների կիսամյակային և տարեկան հաշվապահական հաշվետվությունների ստացումը և ամփոփումը.
8) իր իրավասության սահմաններում ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հարկերի գծով ունեցած պարտավորությունների մոնիթորինգի իրականացումը, համապատասխան հաշվետվությունների ստացումը, վերլուծությունը և ամփոփումը.
9) ապահովում է հարկային մարմինների հետ Նախարարության ենթակա ընկերությունների հարկերի վճարումների վերաբերյալ ամենամսյա փոխադարձ հաշվարկների ակտերում ներառված տվյալների ճշտումը և պարտավորությունների մարման վերաբերյալ կանխատեսումների ներկայացումը.
10) սահմանված կարգով ապահովում է վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը՝
ա. հայկական էներգահամակարգի արտադրող կայանների էլեկտրական էներգիայի արտադրության, առաքման և ապրանքային արտադրանքների մասին ու էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման մասին վարչական վիճակագրական հաշվետվությունների, ինչպես նաև ըստ տնտեսության ճյուղերի էլեկտրական էներգիայի բաշխման հաշվեկշռի հաշվետվության ներկայացումը Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե.
բ. տրանպորտի բնագավառին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) միջոցով հավաքագրված տվյալների ներկայացումը Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե.
11) ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների աշխատողների թվաքանակի, միջին ամսական աշխատավարձի և աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ տեղեկատվության ստացում և ամփոփում.
12) ապահովում է Նախարարության բնագավառի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջետային հայտերի ներկայացման աշխատանքների կազմակերպումը, ամփոփումը և ներկայացումը.
13) ապահովում է Նախարարության բնագավառի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջետային հայտերի հիմքում դրվող առանձին եկամուտների գծով բյուջետային մուտքերի կանխատեսումների ամփոփումը և ներկայացումը.
14) իր իրավասության սահմաններում մասնակցում է Նախարարության բնագավառի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջետային հայտերի, տարեկան բյուջեների հաշվետվությունների քննարկումներին.
15) իր իրավասության սահմաններում մասնակցում է ֆինանսական և մասնագիտացված միջազգային կազմակերպությունների հետ Նախարարության համակարգման բնագավառների համագործակցության կազմակերպման աշխատանքներին.
16) ապահովում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող՝ էներգահամակարգի ֆինանսական առողջացման ծրագրի համակարգման աշխատանքները և իրականացնում է վարկային միջոցների կարգադրիչի գործառույթը.
17) իր իրավասության սահմաններում մասնակցում է անցումային շրջանում շուկայական հարաբերությունների ձևավորմանն ուղղված էներգետիկայի բնագավառի անհրաժեշտ կառուցվածքային և այլ բարեփոխումների համալիր միջոցառումների իրականացմանը.
18) սահմանված կարգով ապահովում է՝ Նախարարության ենթակա ընկերությունների գույքի մասնավորեցման (օտարման) համար ելակետային տվյալների ստացումը, ամփոփումը և ներկայացումը.
19) իր իրավասության սահմաններում ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների հաշվեկշիռներում հաշվառվող անշարժ գույքի վերաբերյալ հաշվետվությունների ստացումը, համեմատումը և ներկայացումը.
20) կազմակերպում է ՌԴ էներգետիկայի նախարարության հետ բնական գազի և նավթամթերքների տարեկան ինդիկատիվ հաշվեկշիռների հաստատման գործընթացը.
21) կազմակերպում է ԵԱՏԽ-ի հետ յուրաքանչյուր տարի՝ եռամյա ինդիկատիվ հաշվեկշիռների հաստատման գործընթացը.
22) ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության վերաբերյալ», «ՀՀ ներկրվող բնական գազի գնի ձևավորման կարգի վերաբերյալ» և «ՀՀ բնական գազի, նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 02.12.2013թ. կնքված համաձայնագրերի մասով շարունակական աշխատանքների, դրանց փոփոխությունների և լրացումների հետ կապված նախագծերի համաձայնեցման և իրավական գործընթացների կազմակերպում.
23) ապահովում է Նախարարության համակարգի ընկերությունների տնտեսական ցուցանիշների վերաբերյալ ամսեկան հաշվետվությունները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու գործընթացը.
24) ընդերքի ոլորտի կազմակերպությունների կողմից վճարած բնօգտագործման վճարների (ներառյալ ռոյալթիների), տուրքերի վերաբերյալ ամսեկան տեղեկատվության ամփոփման աշխատանքների ապահովում.
25) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի՝ նախարարության համակարգման բնագավառներին վերաբերվող բաժինների մշակման աշխատանքներին.
26) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տնտեսական աճի վրա էական ազդեցություն ունեցող ծրագրերի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման գործընթացներին.
27) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է կառավարությանը և վարչապետին նախարարության համակարգման բնագավառների սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովման աշխատանքներին.
28) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է ենթակառուցվածքների զարգացման բնագավառում առկա վիճակի վերլուծության, խնդիրների վերհանման և առաջարկների ներկայացման աշխատանքներին.
29) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է Նախարարության ենթակայության ընկերությունների կառավարման մարմինների աշխատանքներին.
30) իր իրավասության սահմաններում մասնակցում է մասնավորեցման ռազմավարությամբ պայմանավորված` Նախարարության ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներին.
31) իր իրավասության սահմաններում մասնակցում է Նախարարության ենթակա ընկերությունների աշխատանքի վարձատրության մեխանիզմների, պարգևատրման կարգերի, ինչպես նաև ոչ ընթացիկ ակտիվների դուրսգրման և օտարման կարգերի մշակման աշխատանքներին.
32) իր իրավասության սահմաններում համակարգում է Նախարարության ենթակա ընկերությունների սակագների հաշվարկների ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացման հետ կապված աշխատանքները, համագործակցում է Հանձնաժողովի հետ սակագների, դրանց մեթոդոլոգիաների և այլ իրավական ակտերի հետ կապված հարցերի շուրջ, մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.
33) իր իրավասության սահմաններում ապահովում է որոշումների, հրամանների ու գրությունների նախագծերի և տեղեկանքների նախապատրաստումը, իր գործունեության ոլորտին առնչվող փաստաթղթերի քննարկումը և կարծիքի տրամադրումը, ինչպես նաև հանձնարարականների կատարումը:

Տնտեսագիտական բաժին
Բաժնի պետ ` Վահան Հայրապետյան

Հեռ. (+37410) 511 365

Ֆինանսական վերլուծության բաժին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին