Նախարարություն

Կառուցվածք

Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչություն

Վարչության պետ ` ...

Հեռ. (+37411) 526 697, 527 844

Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են`

1) Ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի մշակումը.
2) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին վերաբերող սոցիալ-տնտեսական, զարգացման, հեռանկարային և ընթացիկ ծրագրերի նախագծերի մշակումը.
3) իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի մոնիթորինգը.
4) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական քաղաքականության իրականացմանն ուղղված միջոցառումների մշակումը.
5) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում գիտատեխնիկական առաջընթացի ապահովմանն ուղղված միջոցառումների մշակումը.
6) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման և Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքները.
7) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառներում միջպետական համագործակցությունը, իր իրավասության սահմաններում միջազգային կազմակերպություններում նախարարության շահերը ներկայացնելը.
8) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի ցուցանիշների վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացի աշխատանքները.
9) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության փոխադրողների ընտրության կազմակերպման, համաձայնագրի կողմ հանդիսացող պետությունների հետ թույլտվությունների փոխանակման աշխատանքները.
10) ապահովում է հաշվետվությունների ընդունումը և միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հետ կապված նախարարության իրավասությունների մեջ մտնող գործառույթներին վերաբերող փաստաթղթերի (երթուղիների ուղեգծեր, չվացուցակներ, վարորդների աշխատանքի ու հանգստի ռեժիմները կանոնակարգող փաստաթղթեր) մշակման, ուղևորահոսքի ուսումնասիրման և Հայաստանի Հանրապետության միասնական երթուղային ցանցի զարգացման վերաբերյալ առաջարկություններ տալու աշխատանքները.
11) ապահովում է կենսոլորտի վրա ավտոմոբիլային տրանսպորտի վնասակարար ազդեցության նվազեցման ուղղությամբ առաջարկությունների մշակման աշխատանքները.
12) ապահովում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների կանոնակարգման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքները.
13) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին տվյալների գրանցամատյանի վարման աշխատանքները.
14) ապահովում է բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների ծագման դեպքում փոխադրման գործընթացի մասնակիցների կողմից իրականացվող գործողությունների մշակումը.
15) ապահովում է ոլորտի տվյալ բյուջետային տարվա ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում պահանջող ծրագրերի վերաբերյալ (ծրագրային բյուջետավորման ձևաչափով) առաջարկությունների և դրանց կատարումն ու արդյունքային ցուցանիշների ներկայացման աշխատանքները.
16) ապահովում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների բարձրացման միջոցառումների իրականացումը.
17) ապահովում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիային տրանսպորտի գործունեության բարելավմանն ուղղված համապատասխան առաջարկությունների մշակումը.

18) իր իրավասությունների սահմաններում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով` ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը.
19) ապահովում է հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի կազմակերպման աշխատանքները.
20) ապահովում է կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների չվացուցակների և սխեմաների մշակման աշխատանքները.
21) ապահովում է շրջակա միջավայրի վրա ավտոտրանսպորտային միջոցների վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների և միջոցառումների իրականացումը.
22) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին վերաբերող տեխնիկական ակտերի ու ստանդարտ¬ների վերաբերյալ մասնագիտական առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
23) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացի կանոնակարգման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքները.
24) ապահովում է Եվրասիական Տնտեսական Միության հետ ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում փոխհամագործակցությունը.
25) ապահովում է Եվրասիական Տնտեսական Միության հետ ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացումը և օրենսդրության ներդաշնակեցումը.
26) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում միջպետական համագործակցության շրջանակներում կազմակերպվող (հանդիպումներ, տեսակոնֆերանսներ, աշխատանքային խմբերի հանդիպում, միջկառավարական հանձնաժողովների նիստեր) միջոցառումների փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները.
27) ապահովում է տրանսպորտային անվտանգության ապահովման բնագավառում միջպետական և միջգերատեսչական համագործակցությունը իր իրավասությունների շրջանակներում.
28) ապահովում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում փոխգործակցության և օրենսդրության ներդաշնակեցման իրականացումը.
29) ապահովում է Վարչության Բաժինների կողմից ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին առնչվող տեղեկատվության տրամադրումը՝ Նախարարության պաշտոնական ինտերնետային էջում տեղադրելու նպատակով.
30) ապահովում է համագործակցությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների շրջանակներում.
31) ապահովում է Վարչության իրավասությունների շրջանակներում բողոքների, դիմումների և առաջարկությունների սահմանված կարգով քննարկումը.
32) ապահովում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերով նախատեսված միջոցառումների պահանջների կատարումը.
33) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, իրավունք ունի հրավիրել խորհրդա¬կցություն¬ներ, հանդիպումներ, քննարկումներ՝ դրանց մասնակից դարձ¬նելով համապատաս¬խան մարմինների պաշտոնատար ան¬ձանց, մաս¬նա¬գետների, փորձագետների.
34) ապահովում է ավտոմոբիլային տրանuպորտի բնագավառներում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

Փոխադրումների քաղաքականության բաժին

Տեխնիկական քաղաքականության բաժին
Բաժնի պետ ` Արման Կարապետյան

Հեռ. (+37411) 527 844   էլ. փոստ

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին