Նախարարություն

Կառուցվածք

Երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչություն

Վարչության պետ ` Արսեն Մուսոյան

Հեռ. (+37411) 529 384   էլ. փոստ

Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են`

1) Մշակում է երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի բնագավառների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր.
2) մշակում է երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի բնագավառին վերաբերող սոցիալ-տնտեսական, հեռանկարային, ընթացիկ և զարգացման ծրագրերի նախագծեր.
3) իրականացնում է երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի բնագավառների մոնիթորինգ.
4) մշակում է երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի շահագործման բնագավառներում պետական քաղաքականության իրականացմանն ուղղված միջոցառումներ.
5) մշակում և իրականացնում է երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի բնագավառներում գիտատեխնիկական առաջընթացի ապահովմանն ուղղված միջոցառումներ.
6) մասնակցում է երկաթուղային և ջրային տրանսպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման և Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին.
7) մասնակցում է երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի բնագավառներում միջպետական համագործակցությանը, իր իրավասության սահմաններում միջազգային կազմակերպություններում նախարարության շահերը ներկայացնելուն.
8) մասնակցում է երկաթուղային և ջրային տրանսպորտի պատահարների, վթարների, դժբախտ դեպքերի ծառայողական քննության հաշվառման կազմակերպման և պատահարների կանխարգելման միջոցառումների մշակման աշխատանքներին.
9) Իրականացնում է երկաթուղային փոխադրումների, վիճակագրական հաշվետվությունների վերլուծությունը.
10) իրականացնում է սուբսիդավորման նպատակով համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումների կոնցեսիոների տարեկան վնասի հաշվարկների վերլուծություն (հաստատված անկախ աուդիտորի կողմից) և ներկայացնում է առաջարկություններ սուբսիդավորման վերաբերյալ.
11) իրականացնում է երկաթուղային տրանսպորտի օբյեկտների` ներառյալ կոնցեսիոն ակտիվների վերակառուցման կոնցեսիոների առաջարկի գրավոր դիմումի, կցված անհրաժեշտ փաստաթղթերի վերլուծություն, որի վերաբերչյալ ներկայացնում է համապատասխան եզրակացություն.
12) մշակում է առաջարկություններ կենսոլորտի վրա երկաթուղային տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցման համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման վերաբերյալ.
13) ներկայացնում է առաջարկություններ արտակարգ իրավիճակներում երկաթուղային տրանսպորտի բնագավառի կառավարման և (կամ) գործունեության կանոնակարգման, օգտագործման վճարների և սակագների առավելագույն դրույքաչափերի վերաբերյալ.
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության, <<Հարավկովկասյան երկաթուղի>> փակ բաժնետիրական ընկերության և <<Ռուսական երկաթուղիներ>> բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված <<Հայկական երկաթուղու համակարգը <<Ռուuական երկաթուղիներ>> բաց բաժնետիրական ընկերության կողմից uտեղծված <<Հարավկովկաuյան երկաթուղի>> փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մաuին>> կոնցեuիոն պայմանագրով վերապահված գործառույթներ.
15) իրականացնում է երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների պահպանման, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի ու բեռնարկղերի տեխնիկական վիճակի, ինչպես նաև բեռնատար վագոնների և բեռնարկղերի ու բեռնաթափման աշխատանքների ուսումնասիրում և համապատասխան առաջարկությունների ներկայացում.
16) իրականացնում է Կոնցեսիոների կողմից ներկայացված ենթակառուցվածքի մասին հրապարակվող տեղեկատվության վերլուծություն և ներկայացնում է համապատասխան առաջարկություն.
17) ներկայացնում է առաջարկություն գնացքների ժամանման և մեկնման, բեռների բեռնման, բեռնաթափման, տեսակավորման, պահպանման (այդ թվում նաև` բեռնարկղերում) հետ կապված գործողությունների իրականացման նպատակով երկաթուղային կայարանների գործարկման վերաբերյալ.
18) ներկայացնում է առաջարկություն նոր կառուցվող կամ վերակառուցվող ընդհանուր օգտագործման երկաթուղային և ոչ ընդհանուր օգտագործման գծերի հատման նախագծի համաձայնեցման վերաբերյալ.
19) ներկայացնում է առաջարկություն կոնցեսիոների կողմից ուղևորափոխադրումների նվազագույն տարեկան ծավալների և ուղղությունների վերաբերյալ յուրաքանչյուր տարի համաձայնեցման ներկայացվող տվյալների վերլուծության վերաբերյալ.
20) ներկայացնում է առաջարկություն երկաթուղային փոխադրման ծառայությունների համար Կոնցեսիոների կողմից սահմանվող սակագների վերլուծության վերաբերյալ.
21) ներկայացնում է առաջարկություն ներդրումային ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կոնցեսիոների կողմից ներկայացրած առաջարկության վերլուծության վերաբերյալ.
22) ներկայացնում է առաջարկություն երկաթուղային տրանսպորտի օբյեկտների կառուցման, վերակառուցման աշխատանքների ավարտի վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացրած փաստաթուղթերի վերլուծության վերաբերյալ.
23) ներկայացնում է առաջարկություն ներդրումային ծրագրի դրույթների իրականացման վերաբերյալ կոնցեսիոների կողմից ներկայացրած հաշվետվություն-տեղեկատվության վերլուծության վերաբերյալ.
24) ներկայացնում է առաջարկություն կոնցեսիոն ակտիվներում ընդգրկված գույքի փոփոխության վերաբերյալ Կոնցեսիոների առաջարկությունների վերլուծության վերաբերյալ.
25) ներկայացնում է առաջարկություններ ոլորտի տվյալ բյուջետային տարվա ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում պահանջող ծրագրերի վերաբերյալ (ծրագրային բյուջետավորման ձևաչափով) և ապահովում է դրանց կատարումն ու արդյունքային ցուցանիշները:
26) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահման¬ված օդային տրանսպորտի ոլորտին առնչվող հանձնառությունների իրականացում.
27) Օդային տրանսպորտի բնագավառում Հայաս¬տանի Հանրապետության միջազգա¬յին պայմանագրերի (համաձայնա¬գրե¬րի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատար¬ման աշխա¬տանքներին մասնակցություն և իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության այլ ձևերի իրականացում.
28) Ներկայացնում է առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացման, ինչպես նաև պետական ոչ առևտրա¬յին կազմակերպությունների, ենթակա մարմինների ու պետական հիմնարկների կառա¬վա¬րման վերաբերյալ.
29) Մասնակցում է օդային և ջրային տրանսպորտի բնագավառին վերաբերող տեխնիկական ակտերի ու ստանդարտ¬ների մշակման աշխատանքներին.
30) մասնակցում է օդային և ջրային տրանսպորտի ձևավորման և զարգաց¬ման քաղաքականությանը.
31) մասնակցում է օդային տրանսպորտի ոլորտ¬ում տեխնոլոգիական նորարարության նպատակային ծրագրերի մշակման և դրանց մոնիթորինգի իրականացման աշխատանքներին.
32) մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման կազմա¬կերպման աշխատանքներին.
33) երկաթուղային, ջրային և օդային տրանuպորտի բնագավառներում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:
 

Օդային և ջրային տրանսպորտի քաղաքականության բաժին
Բաժնի պետ ` Վարդան Չիլինգարյան

Հեռ. (+37411) 523 581

Երկաթուղային տրանսպորտի քաղաքականության բաժին
Բաժնի պետ ` Արտակ Պապյան

Հեռ. (+37411) 541 686

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին