Նախարարություն

Կառուցվածք

Ընդերքի վարչություն

Վարչության պետ ` Սերգեյ Աբրահամյան

Հեռ. (+37410) 511 389   էլ. փոստ

 Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են՝

1) Ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ու պահպանության պետական ծրագրերի, հայեցակարգերի մշակում.
2) Վարչության իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումն ապահովող նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի, կանոնների ու կարգերի մշակում
3) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի՝ ընդերքօգտագործման բնագավառին վերաբերող բաժնինների մշակում.
4) ընդերքօգտագործման բնագավառին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց վերաբերյալ կարծիքների ու առաջարկությունների տրամադրում.
5) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման վերաբերյալ առաջարկության ներկայացում․
6) ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության, փաթեթների ամբողջականության ստուգում և դիմումի գրանցման մասին դիմումատուին ծանուցման վերաբերյալ առաջարկության ներկայացում.
7) օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի, դրանց փոփոխությունների քննարկում
8) նախարարությանը համաձայնեցման ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի քննարկում և համաձայնեցման վերաբերյալ առաջարկության ներկայացում.
9) նախարարությանը համաձայնեցման ներկայացված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի, դրանց փոփոխությունների քննարկում և համաձայնեցման վերաբերյալ առաջարկության ներկայացում․
10) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի և նրանց փոփոխությունների սահմանված կարգով ներկայացում օրենքով նախատեսված փորձաքննությունների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման.
11) օրենքով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումի մերժման վերաբերյալ առաջարկության ներկայացում.
12) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ ընդերքօգտագործման համար արգելված ընդերքի առանձին տեղամասերի ճշգրտում.
13) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումին կից՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով նախատեսված՝ կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների ընդունում և վերլուծությունների կատարում.
14) ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար մրցութային փաթեթի կազմում և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ նախնական պայմանագրի կնքման վերաբերյալ առաջարկության ներկայացում․
15) ընդերքօգտագործման իրավունքում փոփոխության, ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնության, հրաժարման հավաստագրի տրամադրման վերաբերյալ առաջարկության ներկայացում.
16) ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի վարում և տեղեկատվության տրամադրում.
17) ընդերքօգտագործողին գրավոր զգուշացում տալու և կասեցնելու, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ առաջարկության ներկայացում․
18) ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող` կատարված երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունների, օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պաշարների շարժի տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծության իրականացում, ամփոփում․
19) ընդերքօգտագործողից պահանջելու ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանց հրաժարվելու դեպքում նրանց տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկատվությունը երեք ամսվա ընթացքում հանձնելու լիազոր մարմնին.
20) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման պետական պատվերի ձևավորման և տեղադրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում․
21) ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման փուլում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառում․
22) երկրաբանական տեղեկության արժանահավատության գնահատում, օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման և վերագնահատման նյութերի փորձաքննություն և ներկայացնում է առաջարկություն համապատասխան կոնդիցիաների պարամետրերի հաստատման վերաբերյալ.
23) օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների գնահատման ու վերագնահատման արդյունքներով պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննություն և ներկայացնում է առաջարկություն այդ պաշարների հաստատման կամ վերահաստատման վերաբերյալ.
24) արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման նյութերի փորձաքննություն և ներկայացնում է առաջարկություն համապատասխան եզրակացությունների տրամադրման վերաբերյալ.
25) Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման և ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների տրամադրում․
26) նախարարության պաշտոնական կայքի սպասարկման համար ընդերքի ոլորտին առնչվող տեղեկատվական և վերլուծական նյութերի մշակման աշխատանքների իրականացում.
27) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկատվության հրապարակում և հրապարակային հաշվետվության ընդունում
28) ապահովում է ընդերքօգտագործման իրավունք կրողներից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող հաշվետվությունների ընդունման, վերլուծության և ամփոփման աշխատանքները:
29) ապահովում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան գերատեսչություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին Նախարարության կողմից ընդերքի ոլորտում տրամադրված թույլտվությունների, ընդերքօգտագործման իրավունքում փոփոխության, ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնության, հրաժարման հավաստագրի տրամադրման և դադարեցման մասին տեղեկատվության տրամադրման աշխատանքները:
 

Ընդերքաբանական փորձաքննության բաժին
Բաժնի պետ ` Հրանտ Ավետիսյան

Հեռ. (+37411) 562 047   էլ. փոստ

Ընդերքաբանական իրավունքի ձևավորման և կենտրոնացված մատյանի վարման բաժին
Բաժնի պետ (ԺՊ) ` Գասպարյան Կարեն

Հեռ. (+37411) 528 243

Ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժին
Բաժնի պետ ` Շուշանիկ Քերոբյան

Հեռ. (+37411) 528 704   էլ. փոստ

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին