Նախարարություն

Կառուցվածք

Լիցենզավորման և թույլտվությունների վարչություն

Վարչության պետ ` Աշոտ Սահակյան

Հեռ. (+37410) 511361   էլ. փոստ

 Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են`

1) Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության  լիցենզավորում.
2) Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորում.
3) Երկաթուղային տրանսպորտի գործունեության լիցենզավորում.
4) Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների թույլտվությունների տրամադրում.
5) Միջպետական բեռնափոխադրումների թույլտվություններ տրամադրում.
6) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆում) օգտագործվող քարտերի տրամադրում.
7) Չմասնատվող բեռներ փոխադրող, թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով փոխադրումների երթուղու մեկանգամյա թույլտվության տրամադրում.
8) Վտանգավոր բեռներ փոխադրելու համար թույլտվությունների տրամադրում.
9) Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների բազայի ստեղծման, ընթացիկ կարգով համալրման և պահպանման աշխատանքներ.
10) Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության, երկաթուղային տրանսպորտի գործունեության  լիցենզիաների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանների ստեղծում, ընթացիկ կարգով համալրումև պահպանում.
11) Վարչության աշխատանքային ծրագրի ստեղծում.
12) Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար թույլտվությունների,միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու համար թույլտվությունների, Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆում) օգտագործվող քարտերի տրամադրման, չմասնատվող բեռներ փոխադրող, թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու մեկանգամյա թույլտվության տրամադրման, վտանգավոր բեռներ փոխադրելու համար թույլտվությունների տրամադրման վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանների ստեղծում, ընթացիկ կարգով համալրումև պահպանում.
13) Էլեկտրոնային հարթակներում տեղեկատվության ապահովում.
14) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվությունների և տեղեկատվության տրամադրում.
15) <<Մեկ պատուհան>> համակարգի աշխատանքների ապահովում, իր իրավասության սահմաններում տրանսպորտի ոլորտում լիցենզիաների տրամադրման և մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.
16) Սույն կանոնադրությանը համապատասխան մատուցվող ծառայությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքի հաշվարկում և գանձում.
17) Պետական տուրքերի հետ կապված գրությունների, դատարան և ԴԱՀԿ ներկայացնելու համար փաթեթների պատրաստում, օրենքով սահմանված կարգով պետական չվճարված տուրքերի գանձման համար վարչական վարույթի իրականացում, ՀՀ վարչական դատարանում տուրքերի գանձման գործընթացի ապահովում.
18) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրությունների, տեղեկանքների, զեկուցագրերի պատրաստում.
19) Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների տրամադրում.
20) Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվությունների տրամադրում,մասնակցություն ԵՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբում.
21) Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների գույքագրում/եռամսյակային տարբերակով/և խախտումների վերաբերյալ լիազոր մարմնին տեղեկատվության ներկայացում.
22)Քաղաքացիներին անվճար երթևեկության իրավունքի վկայականների տրամադրում.
23) ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարում.
24) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների տրամադրման, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվությունների տրամադրման, քաղաքացիներին անվճար երթևեկության իրավունքի վկայականների տրամադրման, ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններիստեղծում, ընթացիկ կարգով համալրումև պահպանում.
25) Նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նիստերի նախապատրաստում, անցկացում, նիստերի եզրակացությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանների նախագծերի կազմում.
26) Նախարարության կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման գործընթացի ապահովում:

 

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին