Նախարարություն

Կառուցվածք

Ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչություն

Վարչության պետ` Արմեն Մանուկյան

Հեռ. (+374 10) 511 315   էլ. փոստ

 Կանոնադրություն

Վարչության  հիմնական գործառույթներն են՝

1) իրականացնում է Նախարարության և համակարգի կազմակերպությունների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և բյուջետային հայտերի կազմումը (ստացումը), ամփոփումը և ներկայացումը.

2) ապահովում է բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպման շրջանակներում Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համակարգվող ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերի և ծրագրերի կազմման համար անհրաժեշտ հաշվարկների գործընթացին մասնակցությունը.

3) իրականացնում է Նախարարության հաշվապահական հաշվառման վարումը և հաշվետվությունների կազմումը.

4) սահմանված կարգով իրականացնում է Նախարարության և համակարգի կազմակերպությունների բյուջեի կատարումը` գանձապետական համակարգի միջոցով.

5) ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող ֆինանսատնտեսական բնույթի իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

6) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևերով կազմում, ամփոփում և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում Նախարարության և համակարգի կազմակերպությունների ֆինանսական միջոցների՝ եկամուտների ու ծախսերի, եռամսյակային և տարեկան գործունեության ամփոփ հաշվեկշիռները, նրանց կից պահանջվող ձևերը, հաշվարկները, հիմնավորումները և բացատրությունները, ինչպես նաև այլ պետական մարմիններին է պարբերաբար ներկայացվում ֆինանսաբյուջետային գործընթացների վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ և տեղեկատվություն.

7) իրականացնում է Նախարարության պահպանման ծախսերի գծով նախատեսված բյուջետային գործընթաց և անհրաժեշտության դեպքում` առաջարկություններ ներկայացնում ֆինանսական միջոցների վերաբաշխման վերաբերյալ.

8) կազմակերպում է Նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսագիտական գործունեությանը վերաբերող տարեկան ծրագրային ցուցանիշների և գործունեության մասին եռամսյակային հաշվետվությունների ամփոփումը և համապատասխան մարմիններին ներկայացումը.

9) կազմակերպում է Նախարարության բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը և ֆինանսահաշվային գործառույթների սահմանված կարգով ձևակերպումները և գրանցումները.

10) իրականացնում է Նախարարության աշխատողների աշխատավարձերի, պարգևատրումների, արձակուրդային վճարների, գործուղումների, անաշխատունակության վճարների ժամանակին հաշվարկման, վճարման, պահումների և պետական բյուջե փոխանցման աշխատանքները.

11) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է Նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթից օգտվելու համար հատկացումների տրամադրման աշխատանքները և գումարների ֆինանսավորման աշխատանքները.

12) իրականացնում է Նախարարության պետական կարիքների համար անհրաժեշտ գնումների ֆինանսավորումը.

13) կազմակերպում և ապահովում է Նախարարության գույքագրման աշխատանքները` գույքի հաշվառման և օտարման աշխատանքները, նյութական պաշարների մուտքի և ելքի հաշվառումը.

14) հսկողություն է իրականացնում ՀՀ պետական բյուջեից Նախարարության պահպանման ծախսերի ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների նպատակային օգտագործման և խնայողաբար ծախսման նկատմամբ.

15) իրականացնում է համայնքային բյուջեների կազմման և կատարման գործընթացներում տեղական ինքնակառավարման մարմիններին խորհրդատվական օժանդակության և մեթոդական աջակցման ցուցաբերումը, ինչպես նաև` իրականացնում մշտադիտարկում համայնքային բյուջեների կատարման գործընթացի վերաբերյալ.

16) ապահովում է համայնքային բյուջեների կատարման վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար ստացումը, վերլուծումը, ամփոփումը և Նախարարին տրամադրումը.

17) ապահովում է յուրաքանչյուր տարի համայնքներին նպատակային ֆինանսական հատկացումների (սուբվենցիաների) տրամադրման նախագծերի մշակումը և դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններին ներկայացումը.

18) ապահովում է միջհամայնքային միավորումների գործունեության վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանց սահմանված կարգով ներկայացումը.

19) ապահովում է համայնքների դեֆիցիտային բյուջեների հաստատման վերաբերյալ պաշտոնական եզրակացությունների մշակումը և դրանք սահմանված կարգով համապատասխան մարմիններին ներկայացումը.

20) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ոլորտին վերաբերող տեղեկատվական համակարգերի, մասնավորապես` անշարժ գույքի և փոխադրամիջոցների մասով, վարումը համայնքների կողմից, իրականացնում է գործընթացի մշտադիտարկում.

21) ապահովում է ՀՀ կառավարությանը համայնքների ֆինանսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.

23) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմիններից` նրանց ֆինանսական գործունեության վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության և հաշվետվությունների ստացումը.

24) ապահովում է Վարչության բաժինների կողմից Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքէջում տեղադրելու նպատակով` տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ոլորտին առնչվող նյութերի տրամադրումը.

25) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական գործունեությանը վերաբերող քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) սահմանված կարգով քննարկումը.

26) ապահովում է համայնքների ֆինանսական ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերով նախատեսված միջոցառումների պահանջների կատարումը.

27) վարում է տարատեսակ տեղեկատվական շտեմարաններ, մասնավորապես` անշարժ գույքի և փոխադրամիջոցների մասով.

28) ապահովում է առաջիկա տարվա ՀՀ պետական բյուջեից համայնքներին նախատեսվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման և օրենքով սահմանված դեպքերում` ընթացիկ տարվա ըստ առանձին համայնքների հաստատված ֆինանսական համահարթեցման դոտացիաների վերահաշվարկման աշխատանքները.

29) ապահովում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված՝ համայնքների բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով` բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու վերաբերյալ պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների տրամադրումը տեղական ինքնակառավարման մարմիններին.

30) ապահովում է ՀՀ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված` համայնքներին ՀՀ պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք տվյալների հաշվառումը.

31) ապահովում է համայնքներին ՀՀ պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների տրամադրումը.

32) մասնակցում է միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների հետ կազմակերպվող տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ոլորտին վերաբերող սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին.

33) ապահովում է իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացնումը:

34) Նախարարի, Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
 

 

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին
Բաժնի պետ (ԺՊ)` Ռուզաննա Աթոյան

Հեռ. (010) 511 321   էլ. փոստ

Համայնքային բյուջեների բաժին
Բաժնի պետ` Խաչատուր Մաթուլյան

Հեռ. (+374 10) 511 335   էլ. փոստ

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին