Նախարարություն

Կառուցվածք

Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչություն

Վարչության պետ ` Աշոտ Գիլոյան

Հեռ. (+374 10) 511 342   էլ. փոստ

Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են՝


1) Ապահովում է ապակենտրոնացման քաղաքականության մշակումը, վերահսկում է տեղական ինքնակառավարման մարմիններին նոր լիազորություններ վերապահելու գործընթացը.
2) ապահովում է ՀՀ վարչատարածքային բաժանման կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախագծերի մշակումը (համայնքների, համայնքների կազմի մեջ ներառված բնակավայրերի, համայնքների վարչական սահմանների մասով).
3) ապահովում է պետական սեփականություն հանդիսացող գույքը համայնքներին փոխանցելու վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք օրեսդրությամբ սահմանված կարգով ներկայացումը.
4) ապահովում է միջհամայնքային միավորումներ ստեղծելու (կամ լուծարելու) վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և դրանց սահմանված կարգով ներկայացումը.
5) ապահովում է համայնքների կողմից պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկման վերաբերյալ պաշտոնական եզրակացությունների մշակումը և դրանք սահմանված կարգով համապատասխան մարմիններին ներկայացումը.
6) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի նախապատրաստումը և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացումը, ընդունված որոշման մասին համապատասխան մարմիններին ծանուցումը.
7) ապահովում է «Համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին համաձայնություն տալու մասին» ՀՀ կառավարության համապատասխան որոշումների նախագծերի սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացումը, ընդունված որոշումների մասին համապատասխան մարմիններին ծանուցումը.
8) ապահովում է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների գործընթացի կազմակերպման աջակցությունը.
9) ապահովում է «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» աշխատանքների կազմակերպումը.
10) ապահովում է ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման վարձակալության և կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրման համաձայնեցումը.
11) ապահովում է պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման չափորոշիչների, դրանց իրականացման և ֆինանսավորման կարգերի մշակումը, իսկ դրանց հաստատման դեպքում վերահսկում է այդ գործընթացը.
12) ապահովում է ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին համայնքների սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.
13) ապահովում է «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիա»-ից բխող, Վարչության իրավասությունների շրջանակում գործառույթների կատարումը.
14) ապահովում է «Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի»-ից բխող, Վարչության իրավասությունների շրջանակում գործառույթների կատարումը.
15) ապահովում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության Ազգային համակարգողի գործառույթների իրականացումը.
16) ապահովում է «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրից բխող գործառույթների իրականացումը.
17) ապահովում է Եվրոպայի Խորհրդի տեղական ժողովրդավարությանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը, ինչպես նաև հետմոնիթորինգային հանձնարարականների վերաբերյալ պարբերական զեկույցների ներկայացումը.
18) ապահովում է համայնքների զարգացման ծրագրերի մշակման մեթոդաբանությունը, և իրականացնում է մոնիտորինգ դրանց իրականացման նկատմամբ.
19) ապահովում է համայնքների տարեկան աշխատանքային պլանների մշակման, ինչպես նաև դրանց նկատմամբ մոնիտորինգի իրականացման աշխատանքները.
20) ապահովում է համայնքներում փառատոների կազմակերպման և իրականացման համակարգման աշխատանքները.
21) ապահովում է համայնքների տնտեսական զարգացման տեսլականի մշակման աշխատանքներին աջակցությունը.
22) ապահովում է համայնքային նշանակության նպատակային ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
23) ապահովում է վարչատարածքային բարեփոխումների ծրագրում ներգրավված միջազգային կազմակերպությունների աշխատանքների համակարգումը.
24) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմիններից նրանց գործունեության առանձին ուղղությունների վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության և հաշվետվությունների ստացումը.
25) ապահովում է տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը, դրանց սահմանված կարգով համաձայնեցումը իրավասու մարմինների հետ, ինչպես նաև Նախարարության կարծիքին կամ համաձայնեցմանը ներկայացված իրավական ակտերի մասին համապատասխան առաջարկությունների նախապատրաստումը.
26) ապահովում է Վարչության Բաժինների կողմից` Նախարարության պաշտոնական ինտերնետային էջում տեղադրելու նպատակով` տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող նյութերի տրամադրումը.
27) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմիններում շահագործվող կառավարման տեղեկատվական համակարգերի և համայնքների պաշտոնական կայքերի գրանցամատյանների վարման աշխատանքների համակարգումը, ոլորտի քաղաքականության մշակումը և գործընթացի մշտադիտարկումը.
28) ապահովում է համայնքապետարանների կողմից իրականացվող էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգումը,
29) ապահովում է համայնքների ավագանու նիստերի՝ համացանցում առցանց հեռարձակումների գործընթացի համակարգումը,
30) ապահովում է հանրային ծառայությունների տրամադրման համայնքային միասնական կենտրոնների գործունեության մշտադիտարկումների անցկացումը, դրանց հիման վրա ամփոփ վերլուծական նյութերի նախապատրաստումը,
31) ապահովում է տեղեկատվության ազատության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարմանն անհրաժեշտ և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքների համակարգումը,
32) ապահովում է համայնքների կողմից արտաբյուջետային գանձապետական հաշիվներ բացելու վերաբերյալ պաշտոնական եզրակացությունների մշակումը և դրանք սահմանված կարգով համապատասխան մարմիններին ներկայացումը.
33) ապահովում է համայնքներին յուրաքանչյուր տարի ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրումը և ամփոփումը.
34) ապահովում է համայնքներին պետական բյուջեից բյուջետային փոխատվություններ, վարկեր, երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ նախագծերի և պաշտոնական եզրակացությունների մշակումը և դրանք սահմանված կարգով համապատասխան մարմիններին ներկայացումը.
35) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերվող քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) սահմանված կարգով քննարկումը.
36) ապահովում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերով նախատեսված միջոցառումների պահանջների կատարումը.
37) վարում է տարատեսակ տեղեկատվական շտեմարաններ.
38) ապահովում է իրավական այլ ակտերով սահմանված Վարչության այլ գործառույթներ իրականացնումը:
 

Համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժին
Բաժնի պետ ` Գարեգին Մանուկյան

Հեռ. (+374 11) 526 321   էլ. փոստ

Տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժին
Բաժնի պետ ` Կարեն Բակոյան

Հեռ. (+374 11) 526 518   էլ. փոստ

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին