Նախարարություն

Կառուցվածք

Վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչություն

Վարչության պետ ` Արա Ռոստոմյան

Հեռ. (+374 10) 511 322   էլ. փոստ

Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են`
1) մարզպետների կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի ուսումնասիրությունը և դրանց հաստատման վերաբերյալ Նախարարին առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև հաստատված ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
2) մարզպետների կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերում չընդգրկված միջոցառումների ուսումնասիրությունը և դրանց գրավոր համաձայնություն տալու վերաբերյալ Նախարարին առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև համաձայնեցված միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
3) մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից համայնքներում իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը գրավոր համաձայնություն տալու հարցերի ուսումնասիրությունը և դրանց վերաբերյալ Նախարարին առաջարկությունների ներկայացումը.
4) մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ իրավական հսկողության իրականացումը և, անհրաժեշտության դեպքում, դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված առաջարկությունների նախագծերի նախապատրաստումն ու զեկուցումը Նախարարին.
5) վարչական հսկողության իրականացման հարցաշարերի մշակման և հետագա կատարելագործման աշխատանքների իրականացումը.
6) Նախարարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի սեփական և պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական վերահսկողության իրականացումը.
7) համայնքային ծառայության պետական քաղաքականության մշակմանը, ներդրմանն ու հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքներին մասնակցությունը.
8) համայնքային ծառայության բնագավառում օրենսդրական, ենթաօրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը.
9) համայնքապետարանների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.
10) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննության վարումը.
11) համայնքային ծառայության կադրերի ռեզերվի վարումը.
12) համայնքային ծառայողների գրանցամատյանի վարումը.
13) համայնքային ծառայողների վերապատրաստման ընթացքի դիտարկումը և վերապատրաստում անցած համայնքային ծառայողների վերաբերյալ ստացված տեղեկությունների ամփոփումը.
14) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող գործողության և (կամ) անգործության բողոքարկումը դատարան ապահովելու նպատակով առաջարկությունների նախապատրաստումը.
15) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի և համայնքային ծառայողների ատեստավորման արդյունքների դեմ բերված բողոքների քննության իրականացումը.
16) հանձնաժողովի անդամի կարգավիճակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցությունը.
17) տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով Վարչությանը վերապահված բնագավառներին առնչվող հարցերով խորհրդատվության մատուցումը.
18) Վարչությանը վերապահված բնագավառներին առնչվող հարցերի հետ կապված պաշտոնական պարզաբանումների նախագծերի նախապատրաստումը.
19) մասնակցությունը տարածքային կառավարման մարմինների կողմից ՀՀ կառավարությանը՝ տարեկան գործունեության և ՀՀ վարչապետին՝ ընթացիկ հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներին.
20) Նախարարության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ տեղեկատվական – վերլուծական նյութերի մշակումը և տրամադրումը համապատասխան ստորաբաժանմանը.
21) Վարչությանը վերապահված բնագավառներին առնչվող հարցերով քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկումների կազմակերպումը և քննարկման արդյունքների տրամադրումը դիմողներին.
22) ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի որոշումներով Նախարարության ներգրավմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին մասնակցությունը.
23) Նախարարության խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով այլ գործառույթների իրականացնումը:

Վարչական վերահսկողության բաժին
Բաժնի պետ` Արթուր Երիցյան

Հեռ. (+374 10) 511 367   էլ. փոստ

Համայնքային ծառայության հարցերի բաժին
Բաժնի պետ` Արփիկ Բարսեղյան

Հեռ. (+374 10) 511 367   էլ. փոստ

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին