Նախարարություն

Կառուցվածք

Վարչական վերահսկողության վարչություն

Վարչության պետ ` Արթուր Երիցյան

Հեռ. (+374 10) 511 309   էլ. փոստ

Կանոնադրություն

Վարչության հիմնական գործառույթներն են`

1) Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն իրականացնելը.
2) Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքների մշտադիտարկումը.
3) Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմաբ իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի ուսումնասիրությունը և դրանց հաստատման վերաբերյալ Նախարարին առաջարկությունների ներկայացումը.
4) իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերում չընդգրկված համայնքներում իրականացվող իրավական և մասնագիտական հսկողությանը գրավոր համաձայնություն տալու վերաբերյալ Նախարարին առաջարկությունների ներկայացումը.
5) Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների կողմից համայնքներում իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը գրավոր համաձայնություն տալու հարցերի ուսումնասիրությունը և դրանց վերաբերյալ Նախարարին առաջարկությունների ներկայացումը.
6) Մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ իրավական հսկողության իրականացումը և, անհրաժեշտության դեպքում, առաջարկությունների նախապատրաստումն ու զեկուցումը Նախարարին.
7) Իրավական և մասնագիտական հսկողության բնագավառին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը, դրանց սահմանված կարգով համաձայնեցումը իրավասու մարմինների հետ, ինչպես նաև Նախարարության կարծիքին կամ համաձայնեցմանը ներկայացված համապատասխան իրավական ակտերի մասին առաջարկություննեի նախապատրաստումը.
8) կատարված հսկողության արդյունքների, ինչպես նաև տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ ընթացիկ տեղեկությունների և հաշվետվությունների վերլուծումն ու ամփոփումը.
9) Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառի պետական քաղաքականության մշակմանը և իրականացմանն ուղղված աշխատանքներին մասնակցությունը.
10) Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառի օրենսդրությամբ Նախարարությանը վերապահված իրավասությունների սահմաններում վերահսկողության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովում.
11) Մասնավոր գերեզմանատների շահագործման համար թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների և պահանջների սահմանման նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն.
12) Գերեզմանի տրամադրման և սպասարկման պայմանագրերի, վերահուղարկավորման և վրահուղարկավորման թույլտվության, գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյանների տիպային ձևերի նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն.
13) Տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով Վարչությանը վերապահված բնագավառներին առնչվող հարցերով խորհրդատվության տրամադրումը.
14) Վարչությանը վերապահված բնագավառներին առնչվող հարցերի հետ կապված պաշտոնական պարզաբանումների նախագծերի նախապատրաստումը.
15) Նախարարության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ տեղեկատվական–վերլուծական նյութերի մշակումը և տրամադրումը համապատասխան ստորաբաժանմանը.
16) Վարչությանը վերապահված բնագավառներին առնչվող հարցերով քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկումների կազմակերպումը, անհրաժեշտության դեպքում համայնքներում համապատասխան ուսումնասիրությունների իրականացումը.
17) Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարության իրականացումը.
18) ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի որոշումներով Նախարարության ներգրավմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին մասնակցությունը.
19) Նախարարության խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով այլ գործառույթների իրականացնումը:
 

 

Վարչական վերահսկողության իրականացման բաժին
Բաժնի պետ ` Արկադի Չերչինյան

Հեռ. (+37411) 526 573   էլ. փոստ

Վարչական վերահսկողության մշտադիտարկման բաժին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին