Նախարարություն

Կառուցվածք

Ներքին աուդիտի բաժին

Բաժնի պետ ` Կարեն Թորոսյան

Կանոնադրություն

Բաժնի հիմնական գործառույթներն են՝

Բաժինն իր լիազորությունների շրջանակներում իր խնդիրներին և նպատակներին համապատասխան իրականացնում է`
1) պատրաստում և Նախարարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի և կանոնակարգի փոփոխության նախագծերը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը.
2) գնահատում է ֆինանսական կառավարման, ինչպես նաև հսկողական համակարգերի արդյունավետությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) oժանդակում է ռիսկերի բացահայտման ու գնահատման գործընթացի իրականացմանը.
4) ներքին աուդիտի օրենսդրության, աշխատակազմի ներքին աուդիտի գործունեության կանոնակարգի և ներքին աուդիտի տարեկան ծրագրի համաձայն աուդիտի ենթարկվող միավորներում իրականացնում է աուդիտորական առաջադրանքներ.
5) կազմում է աուդիտորական առաջադրանքներ իրականացվող աուդիտի խնդիրների ու շրջանակների սահմանման համար.
6) կազմում և Նախարարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.
7) ապահովում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարումը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացումը.
8) անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով ներքին աուդիտի ոլորտում լիազոր մարմնի հետ, մշակում է առանձին մեթոդաբանություն՝ ներքին աուդիտի բաժնի գործունեության համար.
9) ներքին աուդիտի բաժնի գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների.
10) ներկայացնում է անկախ դիրքորոշում կամ եզրակացություն հավաստիացման ծառայությունների նպատակով, օբյեկտիվ գնահատմամբ կազմված ապացույցների հիման վրա իրականացված աուդիտի վերաբերյալ.
11) ապահովում է Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթային պահանջներից բխող գործունեության պարբերական գնահատման աշխատանքներ.
12) իր իրավասության սահմաններում մշակում է Բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծեր և ներկայացնում առաջարկություններ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.
13) մասնակցում է Նախարարության ռազմավարական և կազմակերպչական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանն ու գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը.
14) Նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15) Նախարարության իրավասությանը վերապահված բնագավառները կարգավորող իրավական ակտերով և Նախարարության կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով իրականացնում է այլ աշխատանքներ:

 

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին