Նախարարություն

Կառուցվածք

Իրավաբանական վարչություն

Վարչության պետ (ԺՊ) ` Թումանյան Աստղիկ

Հեռ. (+37410) 511 385   էլ. փոստ

 Կանոնադրություն

Բաժնի հիմնական գործառույթներն են՝

1) Նախարարության իրավասության սահմաններում մշակում է օրենքների և այլ իրավական ակտերի նախագծեր, իրավական փորձաքննության է ենթարկում Նախարարության ստորաբաժանումների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերը, ներկայացնում է առաջարկություններ Նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներում իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.

2) մասնակցում է Նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներում օրեսդրական դաշտի կատարելագործման և բարեփոխման աշխատանքներին.

3) դատական ատյաններում ներկայացնում է Նախարարության շահերը, կազմում է հայցադիմումներ և այլ փաստաթղթեր.

4) մասնակցում է Նախարարության իրավական ակտերի նախագծերի պատրաստաման, քննարկման և իրավաստեղծ մարմիններին ներկայացնելու գործընթացին.

5) խորհրդատվություն է տրամադրում և մեթոդական օգնություն ցուցաբերում աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները պատշաճ կատարելու նպատակով, պարզաբանում և մեկնաբանում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը.

6) մասնակցում է Նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների գործունեության հետ կապված խնդիրների և առաջարկություններ քննարկմանը.

7) օրենքների և այլ իրավական ակտերի վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ, կազմում իրավական-փորձագիտական եզրակացություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ.

8) համագործակցում է պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ապահովում իրականացնող ստորաբաժանումների հետ.

9) մասնակցում է Նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներում կնքվող միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի նախագծերի մշակմանը, անհրաժեշտության դեպքում տրամադրում խորհրդատվություն.

10) մասնակցում է միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների հետ կազմակերպվող սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին.

11) իրականացնում է քաղաքացիների նամակների (դիմումների, բողոքների) քննարկում և ուսումնասիրում է դրանցում բարձրացված հարցերը.

12) Նախարարի, Նախարարի տեղակալի և Նախարարության գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ.

13) Նախարարության խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով իրականացնում է այլ աշխատանքներ:

 

Նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժին
Բաժնի պետ ` Լիլիթ Փաշայան

Հեռ. (+37410) 511-312   էլ. փոստ

Օրենսդրության բաժին
Բաժնի պետ ` Աստղիկ Թումանյան

Հեռ. (+37410) 511 360   էլ. փոստ

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին