Նախարարություն

Կառուցվածք

Անձնակազմի կառավարման բաժին

Բաժնի պետ ` Նունե Կիրակոսյան

Հեռ. (+37410) 511 355   էլ. փոստ

 Կանոնադրություն

Բաժնի հիմնական գործառույթներն են՝

1) Նախապատրաստում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.

2) իրականացնում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում Նախարարության կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և բաժնետիրական ընկերությունների ղեկավարիների), ինչպես նաև նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձնանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձման-ընդունման, պահպանման աշխատանքները.

3) իրականացնում է Նախարարության հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատաստական աշխատանքները.

4) Նախարարության ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրեր, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր.

5) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքները.

6) իրականացնում է Նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100% պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական և անցկացման աշխատանքները.

7) ապահովում է Նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի Նախարարության իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագվառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները.

8) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցաշարերի հրապարակման աշխատանքները.

9) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.

10) ուսումնասիրում և հաշվառում է Նախարարության քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները (կատարողական գնահատման ակտը և կառավարչական հմտություները)՝ անմիջական ղեկավարի գնահատականներով, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

11) իրականացնում է Նախարարությունում աշխատանքային, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.

12) Նախարարին, Գլխավոր քարտուղարին առաջարկություն է ներկայացնում 65 տարին լրացած քաղաքացիական ծառայողի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը մինչև 1 տարի երկարացնելու վերաբերյալ.

13) ապահովում է Նախարարությունում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների (քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոններում նշանակումներ կատարելու, կարգապահական տույժեր կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու և այլն) ժամկետների պահպանման աշխատանքները.

14) ապահովում է աշխատակիցների ծառայողական վկայականների և Նախարարության շենք մուտքի թույլտվության անցագրերի տրամադրումը, գրանցումը և հաշվառումը.

15) ապահովում է Նախարարությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.

16) Անձնակազմի կառավարման հարցերով ցուցաբերում է գործնական, խորհրդատվական, մեթոդական և այլ անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև վերահսկում անձնակազմի կառավարման ոլորտի աշխատանքները.

17) իրականացնում է Նախարարության անձնակազմի կառավարման հարցերով դիմումների, բողոքների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Գլխավոր քարտուղարին.

18) իրականացնում է Նախարարության անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում գլխավոր քարտուղարին.

19) Նախարարին, Գլխավոր քարտուղարին և Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին է տրամադրում քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում` տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով.

20) կադրային հարցերի վերաբերյալ կազմակերպում է խորհրդակցություններ, աշխատանքային հանդիպումներ և սեմինարներ.

21) կազմակերպում է անձնակազմի կառավարման հարցերով քաղաքացիներից և աշխատակիցներից ստացված նամակների, դիմումների, զեկուցագրերի, բողոքների քննարկում, ձեռնարկում է միջոցներ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ, կազմակերպում է ծառայողների ընդունելություն` անձնակազմի կառավարման հարցերով և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Գլխավոր քարտուղարին.

22) Նախարարի, Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին