Նախարարություն

Կառուցվածք

Արտաքին կապերի վարչություն

Վարչության պետ ` Լիլիթ Սարոյան

Հեռ. (+37410) 511 324   էլ. փոստ

 Կանոնադրություն

Բաժնի հիմնական գործառույթներն են՝

1) Նախարարության իրավասությունների շրջանակներում համակարգում է Նախարարության երկկողմ և բազմակողմ համագործակցությունը օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային միջազգային կառույցների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ,
2) ապահովում է Նախարարության հաղորդակցությունը oտարերկրյա պետությունների Նախարարության բնագավառի պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ,
3) կազմակերպում է Նախարարության իրավասության բնագավառի համաձայնագրերի, հուշագրերի, պայմանագրերի և պաշտոնական այլ փաստաթղթերի համաձայնեցման, ստորագրման և վավերացման ներպետական ընթացակարգը, հետևում դրանց կատարման ընթացքին, իրականացնում է հիշյալ փաստաթղթերի ոչ պաշտոնական թարգմանության աշխատանքները,
4) ապահովում է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միության միջև Նախարարությանը վերապահված բնագավառներում իրականացվող պետական քաղաքականության և գործընթացներին, ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող անհրաժեշտ աշխատանքների, այդ թվում՝ ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի իրականացման աշխատանքներ, ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի, ՀՀ-ԵՄ միջուկային էներգետիկայի, բնապահպանության և տրանսպորտի հարցերով ենթակոմիտեի աշխատանքների իրականացումը,
5) ապահովում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ նախարարության աշխատանքները,
6) ապահովում է ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը,
7) կազմակերպում և համակարգում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համանախագահությամբ միջկառավարական համատեղ հանձնաժողովների աշխատանքները,
8) մաuնակցում է Նախարարության ծրագրային փաuտաթղթերի նախապատրաuտմանը, ներկայացնում առաջարկություններ նախարարության իրավասության բնագավառում միջազգային համագործակցության ընդհանուր ռազմավարության, ինչպեu նաև առանձին ուղղությունների վերաբերյալ,
9) աշխատանքներ է տանում միջազգային համագործակցության հարցերում Նախարարության գործունեության տեղեկատվական-վերլուծական և կազմակերպական ապահովումն իրականացնելու ուղղությամբ,
10) ապահովում է Նախարարի և Նախարարության պաշտոնատար անձանց արտաuահմանյան այցերի, oտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների և Նախարարի մաuնակցությամբ միջոցառումների բովանդակային և կազմակերպական մաuի նախապատրաuտումը,
11) մաuնակցում է Նախարարության բնագավառում միջազգային համագործակցությանը վերաբերող` Նախարարի և Նախարարության պաշտոնատար անձանց ելույթների, դիմումների, ուղերձների և նամակների, ինչպեu նաև նրանց անունից կազմվող այլ փաuտաթղթերի նախապատրաuտմանը,
12) տալիu է կարծիք և առաջարկություններ Նախարարություն ներկայացված միջազգային պայմանագրերի և միջազգային ոլորտին առնչվող իրավական ակտերի և դրանց նախագծերի վերաբերյալ,
13) կազմակերպում է ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ աշխատանքը,
14) մասնակցում է օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, արտասահմանյան ընկերությունների հետ բանակցություններին, հանդիպումներին, ընդունելություններին՝ ապահովելով դրանց վերաբերյալ արձանագրությունների կազմումը, տեղեկատվության մշակումն ու ամփոփումը,
15) ապահովում է Նախարարության միջտարածաշրջանային կապերի իրականացումը,
16) ապահովում է միջտարածաշրջանային և անդրսահմանային համագործակցության վերաբերյալ համապատասխան պետական մարմիններին տեղեկատվության տրամադրումը,
17) կազմակերպում է այլ երկրների վարչատարածքային միավորների հետ միջտարածաշրջանային համագործակցության հնարավոր ուղղությունների վերհանման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ և վերլուծություններ, նախապատրաստում է նախանշված ուղղություններով անդրսահմանային և միջռեգիոնալ համագործակցության ծրագրեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ,
18) կազմակերպում է միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Նախարարության մասնակցությամբ իրականացվող ծրագրերի դիտարկումը և մշակված ծրագրերի իրագործման համար գործընկեր կառույցների ներգրավման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը,
19) միջազգային և միջտարածաշրջանային համագործակցության հարցերով ցուցաբերում է գործնական, խորհրդատվական, մեթոդական և այլ անհրաժեշտ օգնություն,
20) կազմակերպում է այլ երկրների հետ միջտարածաշրջանային համաժողովների, միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբերի ու հանձնաժողովների աշխատանքները,
21) միջտարածաշրջանային ու անդրսահմանային համագործակցության հարցերով կազմակերպում է խորհրդակցություններ, աշխատանքային հանդիպումներ և սեմինարներ,
22) մասնակցում է Նախարարության ներգրավմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին,
23) ապահովում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերով նախատեսված միջոցառումների պահանջների կատարումը,
24) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
25) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատախան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին,
26) վարում է միջտարածաշրջանային տեղեկատվական շտեմարան,
27) իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված միջազգային ու անդրսահամանային համագործակցության հետ կապված այլ գործառույթներ:
 

Միջազգային համագործակցության բաժին
Բաժնի պետ ` Քրիստինե Հարությունյան

Հեռ. (+37410) 511 372   էլ. փոստ

Եվրասիական տնտեսական միության բաժին
Բաժնի պետ ` Վիոլետա Աղաջանյան

Հեռ. (+37410) 511 347   էլ. փոստ

Միջտարածաշրջանային համագործակցության և արարողակարգի բաժին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին