Նախարարություն

Կառուցվածք

Գնումների համակարգման և տնտեսական բաժին

Բաժնի պետ ` ..

Հեռ. (+37410) 511 359

Կանոնադրություն

Բաժնի հիմնական նպատակները և խնդիրներն են՝

1) Նախարարության կարիքների համար բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, գույքի ընթացիկ կառավարումն ու պահպանումը,
2) Նախարարության կարիքների համար գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան գնումների գործընթացի իրականացման ապահովումը,
3) Նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի և հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի կազմում ընդգրկվելիք ծախսային ծրագրերով նախատեսվող գնումներին վերաբերող փաստաթղթերի կազմումը և Նախարարության ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչություն ներկայացումը,
4) Սահմանված ժամկետում Նախարարության գնումների միասնական անվանացանկի կազմումը և ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն,
5) Նախարարության գնումների պլանի փոփոխությունների և լրացումների հայտերի կազմումը և ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն,
6) Պետական բյուջեով նախատեսված Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի գծով միջծրագրային և ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերի գնումներին վերաբերվող բաժինների լրացում և ներկայացում Նախարարության ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչություն,
7) Նախարարության գնումների պատասխանատու ստորաբաժանումների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով գնման հայտերի ստացումը,
8) Նախարարության կարիքների համար գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման նպատակով ձևավորված գնահատող հանձնաժողովների քարտուղարի պարտականությունների կատարումը,
9) Գնման հայտարարությունների և հրավերների կազմումը և գնումների իրականացման էլեկտրոնային համակարգով հրապարակումը,
10) Գնահատող հանձնաժողովի նիստերի անցկացման կազմակերպումը և օրենսդրությամբ սահմանված կարգով նիստերի արձանագրությունների կազմումը և հրապարակումը,
11) Պայմանագրերը և ընթացակարգի արձանագրությունները Գլխավոր քարտուղարի հաստատմանը ներկայացնելը,
12) Նախարարության կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերի մուտքագրումը պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության մոդուլ,
13) Ապահովում է Նախարարության կարիքների համար ձեռք բերված գույքի և ապրանքանյութական արժեքների ստացումը, պահեստավորումը և բաշխումը,
14) Ապահովում է Նախարարության ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման, տարեկան պետական տեխնիկական զննման ստուգատեսի և ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրության աշխատանքների կազմակերպումը:
15) Ապահովում է համակարգչային տեխնիկայի, այլ սարքեր սարքավորումների և գույքի պահպանման և վերանորոգման աշխատանքները:
 

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին