Նախարարություն

Կառուցվածք

Տարածքների ինտեգրված և համաչափ զարգացման քաղաքականության մշակման բաժին

Բաժնի պետ ` Լուսինե Սիմոնյան

Հեռ. (010) 511 389   էլ. փոստ

Կանոնադրություն

Բաժնի հիմնական գործառույթներն են`

1) մշակում է տարածքների ինտեգրված և համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականությունը.
2) մշակում և ներկայացնում է հանրապետության բնակավայրերի տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ներդրումները խթանող իրավական և ինստիտուցիոնալ դաշտի բարելավման ուղղությամբ առաջարկություններ, իրավական ակտերի նախագծեր.
3) մասնակցում է պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ՀՀ մարզերի և համայնքների զարգացման ծրագրերի քննարկման և համադրման աշխատանքներին.
4) մշակում է համայնք-մասնավոր գործընկերության մեխանիզմների և գործիքակազմի ներդրմանն ու զարգացմանն ուղղված աաջարկությունները.
5) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործարար ծրագրերի իրագործման մեպանիզմները
6) համակարգում է Նախարարության՝ ՀՀ համաչափ տարածքային զարգացմանը միտված հարթակի աշխատանքը.
7) ուսումնասիրում և գնահատում է համայնքների զարգացման հնարավոր պոտենցիալը, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ համայնքներում ներդրումների խթանմանն ուղղված առաջնահերթությունների և չափորոշիչների վերաբերյալ.
8) ապահովում է զարգացման համար թիրախային տարածքների ծրագրերի նախագծերի մշակման աշխատանքները և մասնակցում է հաստատված ծրագրերի իրականացման աշխատանքներին.
9) մշակում և ներկայացնում է հեռավոր և սահմանամերձ համայնքներում բնակչության կենսապահովման բարձրացմանն, այդ թվում աշխատատեղերի ստեղծմանն ուղղված առաջարկություններ.
10) ներկայացնում է առաջարկություններ ՀՀ տարածքների տնտեսական զարգացմանը խոչընդոտող խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ.
11) մշակում և ներկայացնում է ՀՀ մարզերում և տարածքներում փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված առաջարկություններ.
12) ապահովում է մարզային նշանակության նպատակային ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
13) ՀՀ պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում և վերլուծում է համաչափ տարածքային զարգացման գործընթացներին վերաբերող տեղեկատվությունը.
14) մշակում է Նախարարության պաշտոնական կայքի սպասարկման համար Բաժնի մասով տեղեկատվական և վերլուծական նյութերը.
15) մասնակցում է Նախարարության ներգրավմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին.
16) իրականացնում է Նախարարության խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով այլ գործառույթներ:

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին