ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «ԿՈՎԿԱՍ ՌՖ» ԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Ցեմախովիչի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «ԿՈՎԿԱՍ ՌՖ» ԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Ցեմախովիչի գլխավորած պատվիրակությանը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և կարևորել նման հանդիպումների առկայությունը` երկկողմ կապերն ու համագործակցությունն ընդլայնելու համատեքստում: Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, կատարած աշխատանքները և համագործակցության հետագա հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են Հյուսիսային Կովկասի և Հայաստանի Հանրապետության միջև քաղավիացիայի ոլորտում ընթացիկ ծրագրեր:
Նախարարի տեղակալն առաջարկել է հանդիպում ունենալ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և ՀՀ-ում ուղղաթիռ շահագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիացիայի ոլորտում կարևորություն ունեցող այլ հարցեր: