ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը սեպտեմբերի 7-ից 9-ը այցելել էր Վրաստան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ռոմեո Միկաուտաձեի հրավերով սեպտեմբերի 7-ից 9-ը այցելել է Թբիլիսի՝ երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով։
Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների կարգավորումների վերաբերյալ պայմանագրերի նախագծերը վերջնականացնելու և ստորագրելու նպատակով։
Նախարարի տեղակալ Հ. Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ռ. Միկաուտաձեի, ինչպես նաև Վրաստանի էներգետիկ համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։
Այցի շրջանակներում ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների կարգավորումների վերաբերյալ պայմանագիրը։