ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է ՁՊՄԿ 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը նվիրված կոնֆերանսին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երեկ մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպված կոնֆերանսին` նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը: Նախարար Սանոսյանը նախ շնորհավորել է ԶՊՄԿ-ին, աշխատակիցներին հիմնադրման 70-ամյակի առիթով։ Նախարարն ընդգծել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեր երկրում ահռելի դեր ունի:
«Այս հզոր համակարգը մեծ դերակատարություն ունի մեր երկրի տնտեսության մեջ, աշխատատեղերի ապահովման առումով։ Պետք է արձանագրել, որ տարեցտարի կոմբինատի ղեկավարության կողմից արվում են անհրաժետ քայլեր բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Պատասխանատու հանքաարդյունաբերությունը պետք է մեր բոլորի գերնպատակը լինի»,-ասել է նախարարը։
Կոնֆերանսի ընթացքում կազմակերպված «ՀՀ հանքարդյունաբերության ներդրումային հնարավորությունները» թեմաներով պանելային քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:


