logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը Էներգետիկի օրվա առթիվ

    Հարգելի՛ էներգետիկներ, 

    Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ: 

    Այս տարիներին մենք բավական լուրջ առաջընթաց ենք գրանցել էներգետիկ ոլորտում։ Տարեսկզբին ազատականացվեց էլենկրաէներգետիկական շուկան, որը բոլորովին նոր համակարգ էր և մեծ ռիսկեր կային։ Բայց այսօր՝ տարեվերջին, վստահաբար կարող ենք արձանագրել, որ իրականացված բարեփոխումը հաջողել է։ Այս պահին արդեն իսկ երկրի ներսում սպառվող էլեկտրաէներգիայի 13.8%–ը ձեռք է բերվում ազատ շուկայում մրցակցային պայմաններում, ինչը գերազանցում է մեր բոլոր կանխատեսումները և սպասումները։ Աննախադեպ աճ է գրանցվել Վրաստանի հետ առևտրում, ինչը հնարավոր է դարձել ընթացակարգերի պարզեցման, էլեկտրոնային հարթակի և անհարկի համաձայնեցումների բացակայության հետևանքով։ Դեկտեմբերի մեկի դրությամբ շուրջ 400 մլն կՎտժ–ի առևտուր է տեղի ունեցել։ 

    Այս ցուցանիշն ավելին է քան նախորդող 5 տարիները միասին վերցրած։ Այսպիսով մենք փորձում ենք կայացնել արդարացի գնագոյացման մեխանիզմները բոլորի համար։ 

    Արդիականացվել է հայկական ԱԷԿ-ը, առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ։ Մշակվում է Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսկան հիմնավորումը։ Իրականացվում են բարձրավոլտ ենթակայանների վերազինման, վերակառուցման աշխատանքներ։ Կառուցվում են էլեկտրահաղորդման նոր գծեր, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից շուրջօրյա ապահովվում է համակարգի անխափան և հուսալի աշխատանքը։ Եվ այս բոլոր աշխատանքներն իրականացվում են ձեր մասնագիտական բարձր կարողությ ունների շնորհիվ։ 

    Մաղթում եմ, որ այսուհետ էլ հաջողությամբ իրականացնեք ձեր առջև դրված խնդիրները՝ նպաստելով Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացմանը, անխափան աշխատանքին։

    Լրահոս

    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
    img
    2026-02-25
    ՀՀ ՏԿԵ նախարարության ոլորտային մասնագետներն ընդունել են ՀՀ տարբեր բուհերում սովորող ակտիվ երիտասարդների
    img
    2026-02-24
    Կայացել է ՏԿԵ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
    img
    2026-02-23
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին
    img
    2026-02-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիին
    img
    2026-02-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
    img
    2026-02-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-13
    Կայացել է «Մասնակցային բյուջետավորման ձայները» խորագրով TEDx կոնֆերանսը
    img
    2026-02-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-12
    GIZ-ի կողմից ՀՀ 16 համայնքի տրամադրվել են աստիճանամագլցիչներ
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Յենս Հագենին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
    img
    2026-02-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՆԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    «Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում ԵՆԲ-ի հետ համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է GIZ ներկայացուցիչներին
    img
    2026-02-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2026-01-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵ նախարարություն՝ գերատեսչության 2025թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով
    img
    2026-01-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-01-29
    Կայացել է ԱլԳ Ճանապարհային անվտանգության դիտակետի երկրորդ տարեկան համաժողովը
    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵՆ-ում կայացել է «ՀՀ՝ մի կողմից, և ԵՄ ու դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շրջանակներում 3-րդ հանդիպումը
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ աշխատաժողով է կազմակերպել
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը անցկացրել է խորհրդակցություն
    img
    2026-01-16
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱէՀԱ գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանին

    Տեսնել բոլորը