logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    • Հայ
    • Eng
    • Рус

    Խոյ համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը

    Լրահոս

    img
    2024-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Վիլնյուսի Energy Cells-ի 200 մեգավատ (ՄՎտ) էներգիայի պահեստավորման կայանների համակարգ
    img
    2024-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության ֆոնդի ղեկավար Ննեկա Հենրիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-04-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Հանրապետության էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսի հետ
    img
    2024-04-19
    Հ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-04-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Ուորեն Վիլսոնին
    img
    2024-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին
    img
    2024-04-12
    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-04-12
    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը ղեկավարել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը
    img
    2024-04-12
    Գորիսում տեղի է ունեցել GIZ-ի կողմից իրականացվող «Կանայք՝ սոցիալական ինտեգրման հիմնական դերակատարներ» խորագրով երրորդ միջոցառումը
    img
    2024-04-08
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին
    img
    2024-04-08
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
    img
    2024-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում ծանոթացել է Վանաձորի Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին
    img
    2024-04-05
    Մարզերում ընթանում են համայնքների ավագանիների անդամների վերապատրաստման դասընթացները
    img
    2024-04-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատված
    img
    2024-04-05
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ – Թալին հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը
    img
    2024-04-05
    ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Հայաստանում ԱԶԲ առաքելության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-04-05
    Գնել Սանոսյանը դիտարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3 Լանջիկ- Գյումրի հատվածի, Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքը
    img
    2024-04-04
    Վարչապետին է ներկայացվել Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
    img
    2024-04-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ԵՊՀ-ում մասնակցել է Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը
    img
    2024-04-01
    ՏԿԵ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
    img
    2024-03-29
    ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    img
    2024-03-29
    ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ նիստ
    img
    2024-03-29
    ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին
    img
    2024-03-28
    Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը
    img
    2024-03-28
    Գնել Սանոսյանի գլխավորությամբ ՏԿԵ նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում
    img
    2024-03-27
    ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԿԵ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ
    img
    2024-03-27
    ՀՀ ՏԿԵ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՔՐԻՍՏԻՆԵ ՂԱԼԵՉՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
    img
    2024-03-26
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը
    img
    2024-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Ջրառ» ՓԲԸ․ Քննարկվել են ջրերի կառավարման արդյունավետ համակարգի վերաբերյալ հարցեր
    img
    2024-03-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե․ նախարարին է զեկուցվել ոռոգման շրջանի մեկնարկի աշխատանքների ընթացքը

    Տեսնել բոլորը

    Հունվարի 19-ին Խոյ համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը, որը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և ցարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ։ 

    Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) Գերմանիայի, Եվրոպայի, Հարավային Կովկասի ստորաբաժանման ղեկավար Թիլման Նագելը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Ազգային ծրագրերի ավագ համակարգող Համազասպ Դանիելյանը, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, ինչպես նաև համայնքի բնակիչներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ 

    Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկություն, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: 

    Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը թույլ է տալիս ապահովել համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կառավարում, բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:

    Քաղաքացիների սպասարկման գրասենյակի կողմից Խոյ համայնքի քաղաքացիներին կմատուցվեն հետևյալ ծառայությունները՝ 🔻Տեղեկանքների տրամադրում 

    🔻Թույլտվությունների տրամադրում 

    🔻Անշարժ գույքի հարկի հաշվարկում ու գանձում 

    🔻Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկում և գանձում 

    🔻Վարձակալական վճարների հաշվարկում և գանձում 

    🔻Տեղական տուրքերի և վճարների գանձում 

    🔻Աղբահանության վճարների հաշվարկում և գանձում 

    🔻Դիմումների, գրությունների ընդունում, ինչպես նաև դրա ընթացքի մասին տեղեկության և պատասխանների տրամադրում 

    🔻Ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների տրամադրում 

    🔻Քաղաքացիների ընդունելության գրանցում 

    🔻Առցանց ծառայությունների տրամադրում։

    Բոլոր նորությունները