logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    • Հայ
    • Eng
    • Рус

    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն

    Լրահոս

    img
    2023-03-22
    ՀՀ ՏԿԵ նախարարության աշխատակիցները մասնակցել են «Փոփոխությունների նկատմամբ դիմադրության հաղթահարում և աշխատակիցներին աջակցություն» թեմայով աշխատաժողովին
    img
    2023-03-21
    ՀՀ ՏԿնախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում ԶՖԳ տնօրենի տեղակալ Բերանժեր Կալամանին և ՀՀ-ում Ֆրանսիայի գլխավորած պատվիրակությանը
    img
    2023-03-21
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությանը
    img
    2023-03-15
    ՏԿԵ նախարաի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի հետ:
    img
    2023-03-14
    ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության (ՖԶԳ) ներկայացուցիչների հետ
    img
    2023-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը
    img
    2023-03-09
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է «Սոլ Ժես Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սեդեֆյանի հետ
    img
    2023-03-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը
    img
    2023-03-07
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Սյունիքում դիտարկել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի կառուցման ընթացքը
    img
    2023-03-06
    Վարչապետին ներկայացվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2022թ. գործունեության հաշվետվությունը
    img
    2023-03-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին
    img
    2023-03-03
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
    img
    2023-03-03
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
    img
    2023-03-02
    ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ «ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒԺԸ» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
    img
    2023-02-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին
    img
    2023-02-28
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և ծանոթացել կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությանը
    img
    2023-02-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2023-02-24
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ
    img
    2023-02-24
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է <<Գործուն քաղաքացիական հասարակություն>> ծրագրի ներկայացուցիչներին
    img
    2023-02-22
    Տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը
    img
    2023-02-17
    ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
    img
    2023-02-17
    Փաստերի ստուգման հարթակի հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք անճշտություններ․ 2022 թվականին, ընդհանուր առմամբ, վերականգնվել է շուրջ 720 կմ ճանապարհ
    img
    2023-02-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է ՍԱԼԱՐ Ինթերնեյշնալ ծրագրերի զարգացման հարցերով ղեկավար Էրիկ Ֆաքսգորդին
    img
    2023-02-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի 16-րդ տարեկան հանդիպմանը
    img
    2023-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին
    img
    2023-02-07
    ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործընկերների հետ
    img
    2023-02-07
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով
    img
    2023-01-31
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով
    img
    2023-01-31
    ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
    img
    2023-01-30
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Թալինի համայնքապետարանում աշխատանքային քննարկում է անցկացրել

    Տեսնել բոլորը

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ՀՀ ՏԿԵն Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Արթուր Սողոմոնյանը։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված է եղել տասը հարց։ 

    Նախարարին է զեկուցվել «Տարածքային կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետների աշխատակազմերի կանոնադրությունների, կառուցվածքի և դրանցից բխող աշխատանքների վերաբերյալ հարցերը։ Նախարարի կողմից ներկայացվել է կառուցվածքային փոփոխության իրականացման գործընթացի քայլերի հաջորդականությունը։ 

    Զեկուցվել է նաև 2022 թվականին իրականացված ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի վերլուծությունն ու 2023 թվականի սուբվենցիոն հայտերի ընդունման գործընթացը։ 2023 թվականի համար արդեն իսկ ստացվել է 447 հայտ, 112 մլրդ նախնական ընդհանուր բյուջեով։ 

    Ներկայացվել է նաև սուբվենցիաների մշտադիտարկման արդյունքները, արձանագրված թերությունները։ Նախարարը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ, չընդունել և չվճարել որևէ աշխատանք, որն իրականացվել է թերություններով։ Քննարկվել է նաև ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման միջոցառման ապահովման հետ կապված համակարգված աշխատանքի վերաբերյալ հարցեր։ 

    Խորհրդակցության ժամանակ իրականացվել է նաև ՏԿԵ նախարարության 2022 թվականի կատարողականի, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վերլուծություն։ 2022 թվականին ՀՀ մարզերի համայնքների եկամուտների հավաքագրումը փաստացի աճել է նախորդ՝ 2021 թվականի համեմատ։ 2022 թվականին փաստացի հավաքագրման աճը կազմել է 8 մլրդ 036 մլն, առանց Երևան քաղաքի՝ 3 մլրդ 567 մլն, որը նախորդ տարվա համեմատ 13 տոկոսով ավել է։ Քննարկվել է նաև համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրով (ՄԺԾԾ) նախատեսված անելիքները։ 

    Գրեթե բոլոր համայնքներն արդեն իսկ հաստատել են 2023-2025 թվականների համար ՄԺԾԾ-ն։ ՀՀ մարզպետների հետ խորհրդակցություններն այսուհետ կրելու են պարբերական բնույթ։ 

    Բոլոր նորությունները