ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը։
Նախարարը կարևորել է իրականցված թռիչքը․ «Այս թռիչքը բավական շատ կարևորում ենք։ Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար: Եվ ի ուրախություն բոլորիս, կարծես ամեն ինչ հաջող ընթացավ, և այն պատկերացումները, որոնք թղթի վրա կային, դրանք փորձնական դաշտում կիրառվեցին և հաջողությամբ ընթացավ: Սա թիմային աշխատանքի արդյունք էր, կարևոր էր շատ, և սրան կհաջորդի արդեն քննարկումներ, թե ինչ արդյունքներ ունենք, ինչ դիտարկումներ կան, ինչ վերլուծություններ է պետք անել մասնագիտական դաշտում, իսկ հեռանկարում, իհարկե, մեր նպատակը կանոնավոր չվերթներ կազմակերպելն է այս ամենը վերլուծելուց հետո»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հեռանկարում պլաններ կան նաև Կապանը որոշ այլ օդանավակայանների հետ կապել, ոչ միայն Զվարթնոցի: Հիշեցնենք, որ այսօր Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք էր կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար:
Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Իրականացվել է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարական պանելային քննարկման է մասնակցել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարարութունում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատաժողովի է մասնակցել
ՀՀ ՏԿԵՆ-ում գործադիր հանձնաժողովի տարեկան նիստ է տեղի ունեցել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արմին Վիլինգմանի հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը
.jpg)
Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները շարունակվում են

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Մ-4 ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Ճամբարակ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին

Կայացել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

Այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը
