ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը, որը գլխավորում էր ՀՀ-ում ԱԶԲ առաքելության ղեկավար Պաուլո Սպանտիգատին։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և նշել, որ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը հեռանկարային է և իրականացվող ծրագրերի միջոցով խթանում է ենթակառուցվածքների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են 2024-2026 թվականներին առաջարկվող վարկերը և դրամաշնորհները։ Առանձնացվել են 3 հիմնական ծրագրերի նախագծեր․
1․ Երևանի քաղաքային զարգացման ծրագիր, մասնավորապես՝ Զվարթնոց օդանավակայանից Երևան քաղաք այլընտրանքային ճանապարհի կառուցում,
2․ Խելացի տարածաշրջանային համայնքային զարգացման ծրագիր, որում ներառված են հանրապետության մի քանի խոշոր քաղաքներ՝ Գյումրի, Վանաձոր և այլն,
3․ Կլիմայական պայմանների հարմարվողականության ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացման ծրագիր, որն իր մեջ ներառում է նոր ջրամբարների կառուցման հնարավորությունների ուսումնասիրություն։
Հանդիպման ավարտին Վաչե Տերտերյանը ընդգծել է ծրագրերի իրականացման կարևորությունը և նշել, որ ներկայացված ծրագրերի վերաբերյալ դիրքորոշումները աշխատանքային կարգով կփոխանցվեն գործընկերներին։




