ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված այց է ունեցել Վայոց ձորի մարզի Վայք քաղաք:
Վարչապետին ուղեկցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նախ վարչապետին է ներկայացվել սուբվենցիոն ծրագրով իրականացվող Վայքի Շահումյան և Իսրայել Օրի փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագիրը գնահատվում է 433,7 մլն դրամ, որի 45 տոկոսը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է:
Արդեն իսկ իրականացել է 1975 գծ.մ երկարությամբ և 7 մ լայնության փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Իսրայել Օրի փողոցի աշխատանքներն ավարտվել են, իսկ Շահումյան փողոցի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն առաջիկայում:
Բոլոր նորություններըԿիսվել
.jpg)
.jpg)



