Համայնքների հետ քննարկվել են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի մշտադիտարկման արդյունքները
2024 թ. հունվարի 15-18-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի հետ համատեղ իրականացրել են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառման շուրջ «Գիտելիքի կառավարում» առցանց միջոցառումների շարք ՀՀ բոլոր մարզերի միավորված համայնքների աշխատակիցների համար:
Արդեն երկար տարիներ իրականացվող այս միջոցառումների շարքը նպատակ ունի շարունակաբար համագործակցել համայնքների հետ՝ մշտադիտարկման արդյունքների հիման վրա միասին քննարկելու համայնքներում համակարգի կիրառման առաջընթացը և ստեղծելու միջհամայնքային փորձի ու գիտելիքի փոխանակման հարթակ։
Բացման խոսքում ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ընդգծել է նման հանդիպումների պարբերական անցկացման կարևորությունը համայնքներում վարչական կարողությունների զարգացման տեսանկյունից, ինչպես նաև կարևորել է համայնքապետարանների աշխատակիցների կողմից ՏԿԵՆ հեռավար ուսուցման կառավարման հարթակում՝ ՀԿՏՀ-ի վերաբերյա տեղադրված էլեկտրոնային դասընթացի ակտիվ գործածումը։
Միջոցառումն իրականացվել է 5 փուլով, որի ընթացքում ՀՀ բոլոր 10 մարզերի 64 համայնքապետարանների ավելի քան 700 ներկայացուցիչների հետ քննարկվել է ծրագրի աջակցությամբ համայնքներում ներդրված Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառման առկա իրավիճակը, ներկայացվել է մշտադիտարկման արդյունքները, աշխատակիցների միջև իրականացվել է փորձի փոխանակում, ինչպես նաև հավաքագրվել է համակարգի բարելավման վերաբերյալ առաջարկները:
Միջոցառմանը ներկայացվել է նաև համայնքներում գործող քաղաքացիների սպասարկման գրասենյակներում (ՔՍԳ) մատուցվող ծառայություններից քաղաքացիների գոհունակության հարցման մեթոդաբանությունը, իսկ հարցումները նախատեսված է բոլոր ՔՍԳ-ներում իրականացնել փետրվարի 1-29-ը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև «Մասնակցային բյուջետավորում» գործիքին և կոչ է արվել համայնքապետարաններին ակտիվորեն գործածել այն՝ բնակիչների համար հնարավորություն ստեղծելով իրենց գաղափարները հանրային հարթակի միջոցով ուղարկել համայնքապետարանին, իսկ բարձր թվով ձայներ ստանալու դեպքում՝ իրականացնել։
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ցուցաբերած աջակցության շնորհիվ:
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարական պանելային քննարկման է մասնակցել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարարութունում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատաժողովի է մասնակցել
ՀՀ ՏԿԵՆ-ում գործադիր հանձնաժողովի տարեկան նիստ է տեղի ունեցել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արմին Վիլինգմանի հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը
.jpg)
Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները շարունակվում են

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Մ-4 ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Ճամբարակ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին

Կայացել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
